Այu պարզ միջnցի օգնnւթյամբ հին sապակներն այunւհեs կփայլեն խանnւթից գնվածի պեu

Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց նույնիսկ հին թավաներն ու կաթսաները կարող են ավելի մաքուր և գեղեցիկ տեսք ունենալ:

Ի վերջո, կա մեկ պարզ միջոց, որի միջոցով կարելի է մաքրել հին և կեղտոտ սպասքը:

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

3% ջրածնի պերօքսիդ — 2 ճաշի գդալ
Սոդա — ½ բաժակ
Աման լվացող հեղուկ — 1 թեյի գդալ:

Պատրաստումն ու օգտագործումը․

Ամեն ինչ խառնեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Քսեք կեղտոտ սպասքի վրա և թողեք 15 րոպե:

Ժամանակը լրանալուց հետո մաքրեք սպասքը խոզանակով և լվացեք տաք ջրում: Գործընթացը պետք է կատարվի ձեռնոցներով: