Մաշկի վրա շագանակագnւյն բծերի դեմ կարsnֆիլ օգsագnրծելnւ 7 պարզ եղանակ

Կարտոֆիլով դեմքի դիմակը բնականաբար հեռացնում է տարիքային բծերը` գունաթափելով դրանք: Սա ավելի էժան այլընտրանք է քիմիական քսուքների փխարեն:

Կարտոֆիլի դիմակ` մաշկի ձգման համար․

Սա Ձեր մաշկին կարտոֆիլը կիրառելու ամենահեշտ միջոցն է: Լավագույն արդյունքի համար միշտ առաջինը մաքրեք Ձեր դեմքը:

Հրահանգներ․

Կլպեք 1 կարտոֆիլ:

Կտրեք 2 կամ 3 շերտ, յուրաքանչյուրը 1 սմ:
Յուրաքանչյուր շերտը քսեք Ձեր մաշկին: Կենտրոնացեք պիգմենտային հատվածների վրա:
Լվացեք դեմքը 15 րոպե անց:

Կարտոֆիլի դիմակ` մաշկի պիգմենտների գունաթափման համար․

Կարտոֆիլի պյուրեն հարեք բլենդերոով: Օգտագործեք այն ամեն օր որպես սովորական բուժում: Եթե ​​պյուրեից մնում է, ապա կարող եք այն պահել սառնարանում՝ թարմությունը պահպանելու համար:

Հրահանգներ․

1 կարտոֆիլ կեղևազերծեք և կտրատեք խորանարդաձև:

Ապա ճզմեք այնքան մինչև ստացվի համասեռ զանհված: Կտորներ չպետք է լինեն:
1 ճաշի գդալ քսեք դեմքին:
Սպասեք 15 րոպե և լվացեք:
Սկրաբ կարտոֆիլով և շաքարավազով՝ մաշկի հավասար երանգի համար․

Կարտոֆիլին ավելացրեք շաքարավազ: Այն շերտազատում է մելանինով լցված մաշկի մահացած բջիջները: Ձեր մաշկը կլինի փափուկ, հարթ և առողջ:

Հրահանգներ․

Պատրաստեք կարտոֆիլի պյուրե, ինչպես նկարագրված էր վերևում:
1 ճաշի գդալ պյուրե կարտոֆիլը խառնեք 1 ճաշի գդալ շաքարավազի հետ:

Քսեք այն դեմքին՝ շրջանաձև շարժումներով:
Լվացեք և չորացրեք սրբիչով:
Կարտոֆիլի և կիտրոնի հյութի դիմակ` տարիքային բծերը վերացնելու համար․

Կիտրոնի հյութը բնական սպիտակեցնող նյութ է: Ամենակարևորը, այս սննդանյութը օգնում է մաշկի մեջ կառուցվածքային սպիտակուց՝ կոլագենի արտադրությանը:

Հրահանգներ․

1 ճաշի գդալ կարտոֆիլի պյուրեն խառնեք 3-5 կաթիլ կիտրոնի հյութի հետ:
Լավ հարեք:
Ապա քսեք դեմքին՝ հատուկ ուշադրություն դարձնելով աչքերի հատվածին:
Լվացեք և չորացրեք:

Կարտոֆիլով և սոդայով սկրաբ, մեռած բջիջները հեռացնելու համար․

Կիտրոնի հյութի նման, սոդան բնականաբար սպիտակեցնում է մաշկը: Դրա նուրբ փոշոտ հյուսվածքը նաև սկրաբի դեր է խաղում: Միասին, այս օգուտները հեռացնում են հին և գունավորված մաշկը:

Հրահանգներ․

Խառնեք 1 ճաշի գդալ կարտոֆիլի պյուրեն և 1 թեյի գդալ խմորի սոդան:
Խառնեք այնքան, մինչև մածուկ ստացվի: Անհրաժեշտության դեպքում ավելացրեք ավելի շատ սոդա:
Մերսեք մաշկը մոտ 15-20 վայրկյան:
Գրգռումից խուսափելու համար անմիջապես լվացեք և չորացրեք սրբիչով:
Կարտոֆիլի և ելակի դիմակ առողջ մաշկի համար․

Որպեսզի ստանաք ավելի շատ վիտամին C, ապա օգտագործեք ելակ: Սննդարար նյութերը կդարձնեն Ձեր մաշկն ավելի ամուր և պաշտպանված: Բացի այդ, դիմակից զարմանալի հոտ է գալիս:

Հրահանգներ․

Մանրացրեք 2-3 ելակ և նույն քանակությամբ կարտոֆիլի պյուրե:
Խառնեք այնքան, մինչև ստացվի միատարր զանգված:
Քսեք դեմքին՝ խուսափելով աչքի հատվածից:

Հիպերպիգմենտացիան բուժելու համար կարտոֆիլ և կանաչ թեյ․

Կանաչ թեյը ավելին է, քան պարզապես համեղ ըմպելիք: Մաշկի վրա այն կարող է թեթևացնել հիպերպիգմենտացիան՝ այն դարձնելով խելացի ընտրություն ամենօրյա խնամքի համար: Այն նաև պայքարում է պզուկների դեմ՝ նվազեցնելով սեբումի արտադրությունը:

Հրահանգներ․

Անցեք կարտոֆիլը հյութամզիչով:

1 ճաշի գդալ կարտոֆիլի հյութը խառնեք 1 ճաշի գդալ կանաչ թեյի հետ:
Քսեք դեմքին:
Դիմակ պատրաստելու համար միացրեք 1 ճաշի գդալ պյուրե կարտոֆիլ և 1 փաթեթ կանաչ թեյի տերևներ:
Լավ խառնեք և քսեք դեմքին:

15 րոպե հետո լվացեք և չորացրեք: