Իսկական քյաբաբի ֆարշը պետք է այնպիսին լինի, որ շշի վրայից չընկնի, լինի փքուն և արտակարգ համեղ։
Ինձ քյաբաբի ֆարշի բաղադրատոմսն այսօր ասաց իմ ծանոթ մանղալչիներից մեկը, որը սիրով կներկայացնեմ ձեզ։
Բաղադրամասեր
1 կգ տավարի մսին՝
200 գրամ սալ,
280 գրամ գլուխ սոխ,
300 գրամ հավի բուդ,
1 թեյի գդալ սոդա,
5-6 թեյի գդալ կիտրոնի հյութ,
Աղ ՝ ըստ ճաշակի,
100-150 մլ ջուր,
Կարմիր քաղցր աղացած պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Տավարի միսը, սալը, հավի միսը 2 անգամ աղացեք։ Այնուհետև աղացեք սոխի հետ և ավելացրեք մնացած բոլոր համեմունքները։ Լավ տրորեք։
Թողեք՝ սառնարանում մի փոքր սառչի և վերջ, քյաբաբի ֆարշը պատրաստ է։