Սուրբ Զատիկի համար ամենագեղեցիկ հավկիթները ստանալ կօգնեն սովորական ներկն ու բրինձը:
Ահա թե ինչ է անհրաժեշտ.

բրինձ
ներկ
բաժակ
Բաժակի մեջ կիսով չափ բրինձ լցրեք: Բրինձին ավելացրեք 15-20 կաթիլ ներկ:
Բաժակը փակեք և լավ թափահարեք, որպիսի բրինձը խառնվի ներկի հետ:

Եփեք հավկիթները, չորացրեք անձեռոցիկով: Չոր հավկիթը դրեք բաժակի մեջ:
Բաժակը փակեք և թափահարեք: Ահա թե ինչ է ստացվում:







