Ինչի համար են գեղեցկnւհիները շամպnւնի մեջ շաfարավազ լցնnւմ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Շատ աղջիկներ տարիներով արդյունավետ միջոց են փնտրում՝ մազերն առողջացնելու, դրանց փարթամություն ու փայլ հաղորդելու համար։

Պարզվում է, որ ամենամատչելի, բնական, բայց շքեղ արդյունք ապահովող միջոցը կա բոլորի խոհանոցում։ Խոսքը շաքարավազի մասին է։

Ինչի համար է պետք շամպունին շաքարավազ ավելացնել

Գլխամաշկի սկրաբ

Եթե ցանկանում եք ունենալ շքեղ երկար և առողջ վարսեր, առաջին հերթին պիտի հոգ տանեք գլխամաշկի առոջղության մասին։ Սկրաբով մաքրումը նպաստում է մազերի լավ աճին։ Ահա թե ինչ է հարկավոր անել։

Սկզբում սովորականի պես շամպուն քսել մազերի ողջ երկարությամբ և փրփրել։ Այնուհետև պատրաստել սկրաբը․ դրա համար 1 լիքը թ․գ․ շաքարավազը խառնել քիչ քանակությամբ շամպունի հետ։

Լավ խառնելուց հետո քսել մազերի արմատներին։ Ընդ որում կարևոր է չմոռանալ մաշկը մերսելու մասին։ Իսկ վերջում մանրակրկիտ լվանալ գլուխը։

Մի անհանգստացեք

Մազերը նման պրոցեդուրայից հետո կպչուն չեն լինի, միայն թե լվանալիս չխնայեք ջուր։

Անգամ առաջին կիրառումից հետո մազերը զգալիորեն կփոխվեն՝ դառնալով ավելի ծավալուն, փայլուն ու ենթարկվող։

Գնահատել