Կա՞ թեկուզ մի կին, ով ծաղիկներ չի սիրում:
Նրանք, ովքեր ասում են, որ չեն սիրում, փոքր ինչ ստում են: Պարզապես ինչ-որ մեկին հոգեհարազատ են կարմիր վարդերը, մյուսներին` վայրի ծաղիկների գեղեցիկ ծաղկեփնջերը: Տիկնոջը գոհացնելու համար պետք է իմանալ նրա նախասիրությունները:
Ձեր ուշադրությանն եմ հրավիրում պարզ գարնանային թեստ, որը ոչ միայն կբարձրացնի Ձեր տրամադրությունը, այլև կբացահայտի քո կանացիության գաղտնիքը:
Ծաղիկ N 1
Դու նույնիսկ չես պատկերացնում, թե որքան կանացի ես և սեքսուալ: Սա հենց ամբողջ հնարքն է. դու չես փորձում այդպիսին լինել, դա այդպես էլ կա է: Որտեղ էլ լինես, միշտ հայտնվում ես տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Տղամարդիկ բացահայտորեն հիանում են քեզնով, իսկ կանայք նույնիսկ մի փոքր խանդում են:
Փաստորեն, քեզ չի հետաքրքրում ուրիշի կարծիքը: Դու ունես ընկերների նեղ շրջանակ, որոնց հետ քեզ ազատ ես զգում: Քո վստահությունը վաստակելը թանկ արժե: Քեզ շատ են սազում բաց զգեստներ, ինչպես նաև տաբատով կոստյումներ:
Ծաղիկ N 2
Չափազանց քնքուշ, ռոմանտիկ և նուրբ աղջիկ: Ուղղակի ուզում ես գրկել ու սեղմել քեզ հենց նրան․․․ Քեզ համար գրում են բանաստեղծություններ, նվիրում երգեր և սերենադներ երգում պատուհանի տակ:
Դու իդեալական կին ես: Մի խոսքով, դու կարողանում ես ընդունել հաճոյախոսություններ, սկզբից նույնիսկ թվում է, թե, դրանք լսելով, մի փոքր ամաչում ես:
Քո իսկական անկեղծությունն ու ջերմ մեղմությունը հիացնում են բոլորին: Սա չի նշանակում, որ դու թույլ արարած ես. այս ամբողջ փափկության տակ թաքնված է պողպատե կամք: Միշտ գիտես, թե ինչ ես ուզում, և համարյա միշտ հասնում ես քո ուզածին:
Քո դեմքին շատ սազական են նրբագույն ժանյակները, մետաքսե և փափուկ գործվածքները:
Ծաղիկ N 3
Դու այնքան դրական հատկություններ ունես, որ դժվար է առանձնացնել հիմնականները: Դու «Միսս ազնվություն» ես. մանկուց ի վեր դու վրդովվել ես համընդհանուր անարդարությունից: Գլուխդ բարձր՝ անցնում ես կյանքի բոլոր փորձություններն ու հասկանում, որ ցանկացած իրավիճակում գլխավորը մարդ մնալն է:
Դու երազների կին ես՝ գեղեցիկ, խնամված, նախանձելի տիրուհի: Բայց ահա պարադոքսը, չգիտես ինչու, քեզ չի հաջողվում հանդիպել այն միակին:
Գուցե խնդիրն այն է, որ ուրիշների նկատմամբ չափազանց մեծ են պահանջները: Արժե մի փոքր սպասել, և հաստատ կգտնվի մեկը, ով կգնահատի քեզ: Դու գերազանց տեսք ունես դասական սպիտակ և սև գույներով:
Ծաղիկ N 4
Ասել, որ դու քայլող լուսանկար ես, դա նշանակում է՝ ոչինչ չասել: Քո ժպիտը կարող է հալեցնել նույնիսկ հուսահատ ցինիկի սիրտը: Դու սիրում ես տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինել:
Ավելի շատ շփվում ես տղաների հետ: Ամեն ինչ ավարտվում է նրանով, որ տղամարդը սիրահարվում է քեզ, մինչդեռ թույլ չես տալիս, որ դուրս գա ընկերական սահմաններից: Իրականում քչերը գիտեն, թե ինչ է կատարվում քո հոգում:
«Բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես է գիշերներն արտասվում նա, ով կյանքի ճանապարհն անցնում է ծիծաղելով»: Քեզ դուր է գալիս փորձարկել արտաքին տեսքդ և ճիշտ ես անում:
Ծաղիկ N 5
Դու գիտես քո սեփական արժեքը: Քեզ դեռ մանկուց են ասել, որ փոքրիկ արքայադուստր ես: Բայց մայրդ սովորեցրել է քեզ չլինել ամբարտավան և գնահատել մարդկանց ոչ թե արտաքին տվյալներով, այլ ներքին հատկություններով: Շատ ընկերուհիներ են գալիս քեզ մոտ խորհրդատվության՝ որպես անձնական հոգեբանի:
Տղամարդիկ պարզապես կպնում են քեզ: Հագուստի հիանալի ճաշակ ունես: Դու կարողանում ես թանկ հագնվել համեստ բյուջեով:
Ծաղիկ N 6
Առեղծվածային կին, հանելուկային կին, գլուխկոտրուկ կին … Դու այնքան էլ պարզ չես, որքան թվում է առաջին հայացքից: Քո մեջ համատեղվում են հակառակ որակները՝ սառույցը և բոցը:
Այն տղամարդը, ով կբացահայտի այս գաղտնիքը, իսկապես երջանիկ կլինի քո կողքին և կուրախացնի քեզ: Դու միայրասեր կին ես և մանրուքների վրա չես կենտրոնանում:
Հանգիստ ես, բայց միևնույն ժամանակ, եթե ինչ-որ մեկը քեզ կպնում է, հիշի՛ր, ինքդ ես մեղավոր: Դու գրավում ես տղամարդկանց և դրա մասին նույնիսկ չես գիտակցում: Պարզապես ոչ բոլորն են համարձակվում մոտենալ քեզ նման մի աղջկա: Դու շատ գեղեցիկ աչքեր ունես, և այնպես ես ուզում ես խեղդվել դրանց մեջ: Հաճախ դիմահարդարվիր: