Հարսը սկեսրոջը տարավ ծերանոց. Ահա թե ինչ լուր ստացան նրանք ամիսներ անց
Նինան ու Վարդանն արդեն 20 տարի է, ինչ ամուսնացած էին ու ունեին 3 երեխա:
Նինան ի սկզբանե չէր համակերպվում, որ ապրելու է սկեսրոջ՝ Հակոբ պապի հետ ու չնայած նրան, որ սկեսրայրը բավականին զուսպ ու համեստ մարդ էր, միևնույն է Նինային հունից հանում էր նրա ներկայությունը:
Օրերից մի օր էլ, Նինան խոսեց ամուսնու հետ ու երկուսով որոշում կայացրեցին Հակոբ պապին ծերանոց տանել:
Ի դեպ նա արդեն դժվարությամբ էր տեղաշարժվում ու հիմա առավել քան երբևէ քնքշության ու հոգարատրության կարիք ուներ:
Վարդանը համաձայնեց Նինայի հետ ու Հակոբ պապին տեղափոխեցին ծերանոց, ինչը վերջինիս համար ծանր հարված էր:
Հոգեբանական վատ վիճակից պապիկն ի վերջո անկողին ընկավ ու այլևս չէր կարողանում տեղաշարժվել, ոչինչ չէր ուտում ու տրամադրություն չուներ ոչ ոքի հետ խոսելու, իսկ իր ընտանիքի անդամենը, չնայած անցել էին ամիսներ, նույնիսկ չէին էլ զանգահարում:
Վերջին օրերին, երբ Հակոբ պապը զգում էր, որ մոտ է իր կյանքի մայրամուտը, թուղթ ու գրիչ խնդրեց աշխատակցից ու խնդրեց, որ իր այս գրառումը փոխանցեն իր ընտանիքի անդամենրին, երբ ինքը կյանքից հեռանա:
Օրեր անց ընտանիքի անդամները ստացան նամակը, որտեղ գրված էր.
«Իմ սիրելիներ, ճիշտ է, ես արդեն կյանքից հեռացել եմ ու դուք վերջում այդքան էլ լավ չվարվեցիք ինձ հետ, բայց միևնույն է, դուք իմ ընտանիքն եք, միսն ու արյունը ու ես ձեզ սիրում եմ:
Մի բան լավ իմացեք, ես ամեն կերպ փորձելու եմ երկնքից պաշտպանել ձեզ ցանկացած փորձանքներից ու փորձություններից:
Գրկում եմ ձեզ, իմ ընտանիք»:
Այս ամենից հետո արցունքները հոսեցին բոլորի աչքերից ու յուրաքանչյուրն իր համար հասկացավ,
թե իրենց ճղճիմ ու չար սրտի դիմաց ինչ բարի սիրտ ուներ Հակոբ պապը: