Օրվա անեկդոտը. Ամուսինը անկողնում անհանգիստ շուռումուռ է գալիս, կինը առանց երկար-բարակ մտածելու ասում է
Ամուսինը անկողնում անհանգիստ շուռումուռ է գալիս: Կինը զգում է, որ մի բան անհանգստացնում է ամուսնուն ու փորձում է պարզել պատճառը. -Սիրելիս, ինչի՞ չես քնում։
Ամուսինը ասում է․ Չգիտեմ է.. որ հիշում եմ Վաղոյից վերցրած 200 դոլարը պիտի հետ վերադարձնեմ, քունս փախնում ա, չեմ կարողանում քնեմ։
Կինը վերցնում է ամուսնու հեռախոսը, զանգում Վաղոյին ու ասում. -Լսի Վաղո, հիշում ե՞ս, որ քեզ 200 դոլար էինք պարտք..
դե իմացի՝ չենք տալու: Ու արագ անջատում է հեռախոսը: Ամուսինը, չհասկանալով ինչ տեղի ունեցավ, ասում է. Այ կնիկ, էս ինչ արի՞ր: -Դե թող հիմա էլ ինքը չքնի..