Քանի sարիա մի աղջկա եմ uիրnւմ, բայց uերu անպաsաuխանա. Օրերu էլի խnuեցի զգացմnւնfներիu մաuին, sեuեf ինչ պաsաuխանեց. Աչfերu արցnւնfոsվեցին

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Տարիներ շարունակ սիրել եմ մի աղջկա, ով երբեք փոխադարձ չի պատասխանել ինձ:

Մենք նույն ընկերական շրջապատից ենք եղել, շարունակ շփվել ենք որպես ընկերներ, իմ մոտ առաջացել են լուրջ զգացմունքներ, իսկ նա երբեք ինձ փոխադարձ չի պատասխանել:

Նա տեղյակ է իմ զգացմունքներից ու ինձ ասել է, որ անհնար է մեր միությունը, քանի որ նա ինձ ընկալում է որպես հարազատ մարդ ու ընկեր, բայց չի պատկերացնում ինձ իր կողքին: Ես էլ ստիպված հարմարվել եմ այդ ամենին ու լուռ շարունակում եմ սիրել իրեն:

Երկու տարի առաջ նա հանդիպում էր մի տղայի հետ ու ես գիտեի այդ մասին, սիրտս կտոր-կտոր էր լինում, խանդից գժվում էի, բայց ոչինչ անել չէի կարող, նրանք ընկերություն էին անում:

Ես արդեն համակերպվել էի այն մտքի հետ, որ նա ամուսնանալու է այդ տղայի հետ, սակայն վիճեցին ու բաժանվեցին:

Տեսնում էի, թե որքան ծանր է տանում բաժանումը, թեպետ չէր խոսում այդ մասին: Մի խոսքով շատ եմ տառապել իմ սիրո համար ու արդեն վաղուց համակերպել էի այն մտքի հետ, որ երբեք միասին չենք լինելու:

Օրեր առաջ, երբ ընկերներով հավաքվել էինք ու քաղաքից դուրս էինք գնացել, կրկին խոսք գնաց սիրուց ու նա բոլորի ներկայությամբ ասաց՝ երանի այն աղջկան, ով կլինի քո կողքին:

Ես քարացա, որովհետև նա երբեք նման բան չէր ասել: Հետո երբ միայն ես ու ինքն էինք, հարցրեցի, թե ինչու նման բան ասաց, ինքն էլ պատասխանեց.

— Ես հիմար եմ եղել, որ չեմ գնահատել քո սերն ու հավատարմությունը, բայց արդեն շատ ուշ է:

Ես չէի կարողանում ոչ մի բառ ասել, ես քարացել էի, ես երբեք չէի պատկերացնում, որ նման խոսքեր կլսեմ այն աղջկանից ու տարիներ շարունակ անպատասխան սիրել եմ: Արցունքները հոսեցին աչքերիցս, չկարողացա ինձ զսպել, փաթաթվեցի, ուժեղ գրկեցի ու ասացի.

— Ես տարիներ եմ երազել այս պահի մասին, ի՞նչ ուշ, ես հիմա աշխարհի երջանիկն եմ, դու հասկանու՞մ ես, դու ինձ կենդանացրեցիր, մենք միասին ենք լինելու ու դու աշխարհի ամենաերջանիկ կինն ես լինելու:

Գնահատել