Փnfրիկ տղան մտավ uենյակ ու մnրը «բռնացրեց» uիրեկանի հետ. Ծիծաղից կթnւլանաf՝ երբ իմանաf դրանից հետnն

LIFE STORIES

Կինը և նրա սիրեկանը տանն էին, քանի դեռ կնոջ ամուսինը աշխատանքի վայրում էր։

Հանկարծ նրա 9-ամյա որդին մտնում է սենյակ և տեսնելով, թե ինչպես են նրանք սիրով զբաղվում, թաքնվում է պահարանի մեջ և սկսում այնտեղից հետևել նրանց։

Հանկարծ տուն է մտնում ամուսինը և կինը ստիպված սիրեկանին թաքցնում է պահարանում, չիմանալով, որ նրա տղան նույնպես այնտեղ է։

Տղան ասում է․

— Այստեղ մութ է չէ՞։

— Այո։

— Ես ֆուտբոլի գնդակ ունեմ։

— Շատ լավ է․․․

— Դուք չեք ցանկանա՞ այն գնել։

— Ոչ, շնորհակալություն։

— Դուք երևի մոռանում եք, որ հայրս տանն է։

— Լաավ, հասկացա։ Ի՞նչ արժե։

— 250 դոլար։

Մի քանի շաբաթ տղան և նրա մոր սիրեկանը նորից հանդիպում են պահարանում։

Տղան ասում է․

— Այստեղ մութ է։ Այդպե՞ս չէ։

— Այո։

— Ես մարզական կոշիկներ ունեմ։

Հիշելով, թե ինչ էր տեղի ունեցել անցած անգամ, տղամարդը հարցնում է։

— Ի՞նչ արժեն։

— 750 դոլար։

— Լավ։

Մի քանի օր անց, հայրը որդուն ասում է։ Տղաս, գնա՞նք ֆուտբոլ խաղալու։

— Ես չեմ կարող հայրիկ, որովհետև վաճառել եմ գնդակս և մարզական կոշիկներս։

— Ինչպե՞ս թե։ Ի՞նչ գնով։

— 1000 դոլար։

— Անհավանական է։ Ինչպե՞ս ես կարողացել այդքան թանկ գնով վաճառել։ Դրանց իսկական արժեքը այդ գնից շատ անգամ ցածր է։ Դա մեղք է որդիս, դու պետք է գնաս եկեղեցի և մեղքերի թողություն անես։

Հայրը երեխային տանում է եկեղեցի։ Տղան մտնում է մեղքերի թողություն անելու, փակում է դուռը և ասում։

— Այստեղ մութ է չէ՞։

Քահանան պատասխանում է․

— Միայն թե նորից մի սկսիր․․․

Rate article