12 նշաններ, nրnնf վկայnւմ են օրգանիզմnւմ մագնեզիnւմի պակաuի մաuին

LIFE STORIES

Քիչ վիտամիններ և միկրոէլեմենտներ ունեն այնպիսի կարևոր նշանակություն

մարդու առողջության համար, որքան մագնեզիումը:

Մագնեզիումը մասնակցում է օրգանիզմում ավելի քան 300 քիմիական ռեակցիաների, զարկերակային ճնշման նորմալացման, նյութափոխանակության, իմունային համակարգի կարգավորման, սպիտակուցների, կալցիումի և առողջության շատ այլ ասպեկտների նյութափոխանակության մեջ:

Դրա համար շատ կարևոր է ստանալ բավականին քանակությամբ միկրոէլեմենտներ:

Մագնեզիումի պակասությունը տարածված խնդիր է և կարող է հիմք հանդիսանալ շատ հիվանդությունների համար: Ահա մագնեզիումի պակասության 12 նշան, որը պետք է իմանան բոլորը:

Ինչու է այդքան դժվար բավականին քանակությամբ մագնեզիում ստանալը: Նախկինում ավելի հեշտ էր մագնեզիումի համար օրական առաջարկվող չափաբաժին ստանալը:

Հետազոտողների խոսքով՝ հանքային սննդի քանակությունը մեր օրգանիզմում տարիների ընթացքում կտրուկ կրճատվել է գյուղատնտեսության ինտենսիվության պատճառով: Օրինակ՝ Միացյալ Նահանգներում, 1914 –1992 թվականներին խնձորում 80%-ով կրճատվել է սնուցող նյութերի քանակը:

Մագնեզիումի պակասի մեկ այլ պատճառ է հանդիսանում այն փաստը, որ մարդիկ փոխել են իրենց սննդակարգը: Այսօր մենք հազվադեպ ենք օգտագործում այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ձուկը, ընկույզը և մուգ կանաչ տերևներով բանջարաղենները, որոնք հանդիսանում են մագնեզիումի հիմնական աղբյուրներները:

Ահա այս 12 նշանները վկայում են, որ Ձեզ օրգանիզմում կարող է լինել մագնեզիումի պակաս

Քրոնիկ հոգնածություն

Սովորաբար մագնեզիում խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր տառապում են քրոնիկ հոգնածությունից, ուժի կամ էներգիայի պակասից:

Ըստ հետազոտության՝ մագնեզիումի հավելյալ աղբյուրը կարող է ոչ միայն բարձրացնել մարզիկների դիմադրողականությունը, այլ նաև օգուտ տալ խրոնիկ հիվանդություններ ունեցող տարիքով մարդկանց:

Մկանային կծկումներ

Եթե հաճախ եք ունենում մկանների (ավելի հաճախ սրունքների մեջ) կծկումներ , ապա դա կարող է վկայել մարմնում մագնեզիումի անբավարարության մասին: Առողջ մարդկանց մոտ մկանների լարվածության պատճառն օրգանիզմում մագնեզիումի պակասն է:

Միգրեն

Միգրենով տառապող մարդկանց մոտ հաճախ նկատվում է մագնեզիումի անբավարարություն, ինչը մեծացնում է մկանների լարվածությունը: Հետազոտությունների համաձայն մագնեզիումի լրացուցիչ աղբյուրը կարող է հեռացնել սրտխառնոցը, ինչպես նաև լույսի և ձայնի նկատմամբ զգայունությունը միգրենով մարդկանց մոտ:

Քնի խանգարումներ

Քեզ համար դժվա՞ր է քնել: Հաճա՞խ եք արթնանում գիշերվա կեսին: Սա կարող է լինել մագնեզիումի պակասի նշան: Այս խնդրից ազատվելու համար բավական է շատացնել դրա օգտագործումը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մագնեզիումի հավելյալ ընդունումը կարող է լուծել այս խնդիրը:

Արյան բարձր ճնշում

Այսօրվա դրությամբ առողջության աշխարհում սա հանդիսանում է ամենալուրջ խնդիրներից մեկը: 2013 թվականի բրիտանական ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ շատ մագնեզիում ընդունող մարդիկ առողջ էին և նորմալ արյան ճնշում ունեին:

Հոդացավ

Շատ մարդիկ ունեն հոդերի ցավեր, բայց որոշների մոտ այն ավելի հաճախ և ուժեղ է լինում: Այս դեպքում մագնեզիումի հավելյալ ընդունումը կհեռացնի հոդացավերը:

Խցանում

Մագնեզիումն անհրաժեշտ է աղիքների բնականոն աշխատանքի համար: Մագնեզիումի պակասից կարող է խցանում լինել աղիքներում, դրա համար այս հանքանյութն օրգանիզմում անհրաժեշտ է:

Ասթմա

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ասթմա ունեցող մարդկանց արյան մեջ մագնեզիումի ավելացման հետ շնչառությունը բարելավվում է:

Դեպրեսիա

Մագնեզիումը կարող է որոշիչ դեր ունենալ էներգիայի կառավարման և տրամադրության ֆունկցիայի մեջ: Որոշ փորձագետներ կարծում են, որ մագնեզիումի ցածր մակարդակը ժամանակակից մթերքներում կարող է դեպրեսիայի և հոգեկան հիվանդությունների պատճառ հանդիսանալ:

Կալցիումի պակասություն

Մագնեզիումի անբավարարությունը հանգեցնում է նաև կալցիումի դեֆիցիտի, որովհետև մագնեզիումն օրգանիզմին անհրաժեշտ է այլ կալցիումի կլանման համար:

Քաղցրավենիքի նկատմամբ փափագ

Եթե քաղցրավենիքի նկատմամբ փափագ ունեք, ուրեմն օրգանիզմը մագնեզիումի պակաս ունի: Կանոնավոր կերպով ընդունելով ընկույզ, սերմերի և մրգեր՝ կկտրեք քաղցրի նկատմամբ ցանկությունը:

Առիթմիա

Անհավասար սրտի բաբախյուն կարող է առաջանալ նաև մագնեզիումի պակասից: Որոշ հետազոտողների կարծիքով՝ մագնեզիումը պաշտպանում է արյան անոթները:

Մագնեզիումի բարձր քանակություն ունեցող մթերքներ

Կակաո. 100գ սև շոկոլադը պարունակում է գրեթե 500 մգ մագնեզիում

Մուգ տերևներով բանջարեղեն

Մրգեր՝ բանան, ծիրան, սալոր

Ընկուզեղեն. նուշ, ընկույզ, պնդուկ

Ընդեղեն

Հացահատիկներ

Կարտոֆիլ

Դդում

Rate article