Գիsե՞f, թե ինչ լինի, եթե հայելին մաfրեf վարnւնգի կեղևnվ կամ ինչ լինի, եթե խմած ժամանակ վարnւնգ nւsեf. այu բաների մաuին եu չէի լuել…

LIFE STORIES

Վարունգը պարունակում է մարդու համար խիստ անհրաժեշտ В1, В2, В3, В5, В6, С վիտամիններ, ֆոլաթթու, երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, կալիում, ցինկ:

Երբ հոգնածություն եք զգում բավական է մեկ վարունգ ուտել և ուժերը կվերականգնվեն:

Նախքան լոգանք ընդունելը լոգարանի հայելին մաքրեք վարունգի շրջանակով և այն չի քրտի լոգանք ընդունելու ընթացքում:

Եթե ձեր այգում վնասատուներ են հայտնվում, մի քանի շրջանակ վարունգ դրեք ալյումինե տարայի մեջ և թողեք այգում, վարունգի և ալյումինի միացությունը առաջացնում է քիմիական ռեակցիա, որի արդյունքում արտազատվում է հոտ, որը մարդը չի զգում, բայց վնասատուների համար անտանելի է:

Դեմքի կնճիռները հարթեցնելու համար վարունգի շրջանակով մերսել դեմքը, վարունգը ունի մաշկը ձգող հատկություն: Վարունգը կօգի նաև ցելյուլիտի դեպքում:

Բավականաչափ ալկոհոլ օգտագործելու դեպքում, 1 հատ վարունգ կերեք և գնացեք քնելու, առավոտյան կարթնանաք առանց գլխացավ

Եթե երեկոյան ժամերին, քնելուց առաջ սովորություն ունեք որևէ բան ուտել, ապա կարող եք դա փոխարինել վարունգով, այն հագեցնում է և ավելորդ կիլոգրամների առաջացման պատճառ չի դառնում:

Վարնուգի կեղևով մաքրեք կոշիկները, դրանք կփայլեն ինչպես նորը:

Դռան ճռռոցից կարելի է ազատվել վարունգի օգնությամբ, վարունգով շփել և ճռռոցը կանհետանա:

Բերանից տհաճ հոտից ազատվելու համար 30 վայրկյան ծամել վարունգ, հոտը կանհետանա:

Ծորակները, գազօջախը մշտապես խնամքի ու մաքրման կարիք ունեն: Վարունգի շրջանակով խփեք և դրանց մակերևույթը ոչ միայն կփայլի, այլ նաև հետքեր չեն մնա:

Եթե ինչ որ բան եք գրել գրիչով և սխալվել եք, հոգ չէ, վարունգի կեղևով մաքրեք և սխալ գրված տառը կջնջվի: Վարունգը կարող է ջնջել նաև ֆլոմաստերի հետքը:

Rate article