Անօթևան տղամարդը գտնելով 10 հազար դոլարանոց չեկ, այն վերադարձրեց տիրոջը՝ ձեռք բերելով փողից շատ ավելին թանկ բան․ Հուզիչ պատմություն
Էլմեր Ալվարեսը գումար չուներ և ապրում էր Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի Եկեղեցու փողոցում: Մի անգամ այս մարդը գետնին թղթի մի կտոր տեսավ։
Առանց որևէ բան կասկածելու, նա վերցրեց այն և պարզվեց, որ դա 10 հազար դոլարանոց չեկ է։ Մարդկանց մեծամասնությունը դա կընդուներ որպես աստվածային պարգև, բայց Էլմերը այլ կերպ վարվեց…
Չեկի վրա կարելի էր տեսնել սեփականատիրոջ անունն ու ազգանունը։ Ալվարեսը գնաց իր ընկերոջ մոտ, ով տուն ուներ, որպեսզի համացանցով գտնի ադ կնոջը։ Պարզվեց, որ դա <> անշարժ գույքի գործակալության սեփականատերն է։ Էլմերը զանգահարեց այդ կնոջը և նրանք պայմանավորվեցին հանդիպել:
Նույն օրն էլ տղամարդը վերադարձրեց կտրոնը։ Ռոբերտան, մեղմ ասած, շոկի մեջ էր, շատ հուզված էր անօթևանի արարքից։ Նա տղամարդուն պատմեց իր կյանքի պատմությունը, որ ինքը նույնպես ժամանակին անօթևան է եղել: Բայց հետո սովորել է և ստեղծել իմ սեփական բիզնեսը:
Ռոբերտան Էլմերին անվճար տարավ իր անշարժ գույքի դպրոց: Նա նաև նրան առատաձեռն նվերներ տվեց։ Իսկ հետո նրա ընկերությունը տղամարդուն անվճար կացարան տրամադրեց և վճարեց անգլերենի դասընթացի համար։ Չեկը վերադարձնելով՝ Ալվարեսը ճակատագրի կողմից նման նվերի անգամ սպասել չէր կարող։
Բայց նա հաստատ գիտեր, որ իր կյանքը փոխելու հսկայական հնարավորություն ունի։ «Հրեշտակները ապրում են ոչ միայն երկնքում, այլև երկրի վրա»,- ասում է տղամարդը։