Ինչպեu ինfնաթիռի sոմս գնել շաs էժան գնnվ․ 6 խnրամանկ եղանակ, որnնց մաuին fերը գիտեն

LIFE STORIES

Բոլորիս էլ հայտնի է, թե որքան թանկ են ինքնաթիռի տոմսերի գները, սակայն քչերը գիտեն, որ կան հնարքներ, որոնց շնորհիվ հնարավոր է խուսափել տոմսի վրա ահռելի գումար ծախսելուց:

Ձեզ ենք ներկայացնում 6 եղանակ, թե ինչպես ինքնաթիռի տոմսը գնել կինոյի տոմսի գնով:

60 օրվա կանոն. Փնտրեք ռեյսեր ոչ շուտ և ոչ ուշ, քան մեկնելու ցանկալի օրվանից 1.5-2 ամիս շուտ:

Տոմսերը գնեք հունվարի կեսերից մարտի սկզբներն ընկած ժամանակահատվածում՝ բացառելով փետրվարյան տոնական օրերի շրջանը:

Աշխատեք տոմսերը գնել երեքշաբթի օրերին ժամը 14:00-16:00 ընկած ժամանակահատվածում:

Երեքշաբթի և չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին տոմսերն ավելի էժան են:

Եթե պլանավորում եք մեկնել week end-ին, ապա խորհուրդ է տրվում տոմսերը գնել ուրբաթ երեկոյան կամ շաբաթ օրվա մեջ:

Ավիաընկերությունների համակարգային խափանում

Յուրաքանչյուր համակարգ էլ իդեալական չէ և լինում են խափանումներ: Սա, իհարկե, օրինաչափություն չէ, սակայն երբեմն-երբեմն կարելի է օգտվել շահավետ տարբերակից:

24 ժամվա օրենք

Ամրագրելուց հետո ստուգեք հաջորդ առավոտվա ռեյսերը: Ամրագրումից հետո որոնողական կայքը գցում է նրա վրա դրված ֆիլտրերը և հասանելի է դարձնում ավելի շահավետ տարբերակները: Դուք կարող եք փոխել ամրագրումը՝ վճարելով չնչին տուգանք կամ էլ, առհասարակ, դրանից խուսափել:

Թաքնված քաղաքի հնարք

Թաքցրեք ձեր ուղևորման վերջնական կետը այլ ռեյսերի տարանցիկ քաղաքի տեղում:

Շատ հաճախ տարանցիկ քաղաքներ ունեցող ռեյսերն ավելի էժան են, քան ուղիղ հենց ձեր ուզած քաղաք տանող ռեյսը, ուստի «թաքցրեք» ձեր նախընտրելի քաղաքը տարանցիկ քաղաքի տեղում:

Rate article