Ինչnւ է հարևանի հարuը միշտ uիրnւն լինում․ Մի օր Աusված որոշեց․․․Իմաusուն առակ բոլորի համար

LIFE STORIES

Ինչու է հարևանի հարսը միշտ սիրուն լինում․ Մի օր Աստված որոշեց․․․Իմաստուն առակ բոլորի համար

Հինավուրց ժամանակներում Աստված ստեղծել էր տասը Ադամ, որ ընկերովի լինեին, մեկը ձուկ էրբռնում, մյուսը ոչխարի հոտն էր
խնամում, մյուսը հողն էր մշակում, ու այդպես:Մի օր նրանք եկան Աստծո մոտ խնդրանքով:

-Ամեն ինչ կա, բայց տխուր է, ինչ որ բան մեզ չի բավ արարում:

Աստված նրանց կավ տվեց և ասաց

-Գնացեք և ամեն մեկդ ձեզ համար ձեր իսկ ցանկությամբ կին ծեփեք, ինչ պիսին որ ձեզ դուր է գալիս՝ գեր, նիհար, բարձրահասակ,
փոքրամարմին, ես էլ նրանց մեջ հոգի կդնեմ:

Եվ Աստված սկուտեղի վրա շաքար դրեց ու ասաց.

-Այստեղ տասը կտոր է, ամեն մեկդ մի կտոր շաքար վերցրեք ու տվեք ձեր կնոջը, որպեսզի կյանքը նրա հետ քաղցր լինի:

Այդպես էլ արեցին:Հետո Աստված բարկացավ.

-Սկուտեղի վրա 11 կտոր շաքար կար, ով է երկու կտոր վերցրել:

Բոլորը լռեցին:Աստված նրանցից վերցրեց կանանց և խառնեց նրանց, ու բաժանեց պատահականության սկզբունքով: Այդ օրվանից
սկսած տղամարդիկ մտա ծում են, որ մյուսի կինը ավելի քաղցր է, որ նրա հետ կյանքը ավելի լավ է, քանի որ կերել է երկ րորդ կտոր
շաքարը: Եվ միայն Ադամներից մեկը գիտեի, որ իր կինը միակն է ու անկրկնելի, որովհետև շաքարի կտորը կերել էր հենց ինքը՝ այլ
ոչ թե կինը:

Rate article