Ընկերոջս ընտանիքը քայքայման եզրին էր։ 20 տարի ապրել էին միասին, ունեին գեղեցկուհի աղջիկ, բայց որո-շել էին բաժանվել: Ես մտածում էի, որ ոչինչ չի կարող փրկել նրանց ընտանիքը։
Նրանք այնքան էին թշնամացել, որ նույնիսկ չէին կարողանում իրար դեմքի նայել առանց տհաճությունը թաքցնելու: Ես շատ էի տխրել:
Սակայն վերջերս հանդիպեցի ընկերոջս կնոջը և ապշեցի: Նա երջանկությունից փայլում էր ու պատմեց ինձ հետևյալը․
«Աղջիկս ընկերների հետ երկու օրով գնացել էր բնության գրկում հան գստանալու: Ես որոշել էի գնալ ընկերու-հուս տուն, իսկ ամուսինս՝ ձկնորսության: Աշխա տանքս նոր էի ավարտել և ցանկանում էի դուրս գալ, երբ ա-մուսնուցս հաղորդագրություն ստացա.
«Շտապ տուն արի, մենք պետք է խոսենք»: Ես մոտեցա մեքենայիս, մը-տածում էի գնալ, թե ոչ, կարծում էի, որ կանչում է ապահարզանի մասին խոսելու համար: Անկեղծ ասած՝ հոգնել էի վեճերից և պատրաստ էի առանց բառ արտասանելու ստորագրել ապահարզանը:
Այնուամենայնիվ, նստեցի ղեկին,գործի գցեցի մեքենան։Գնում էի ու մտածում,որ արդեն ամեն ինչի վերջը եկել է:
Մեքենան կայանեցի ավտոտնակում,բացեցի տան դուռը և կորցրի խոսելու ունակությունը.ողջ տանհատակին շարված էին մոմեր, աստիճանների վրա նույնպես մոմեր էին դրված, իսկ ննջասենյակից հաճելի երաժշտություն էր լսվում:
Ես բարձրացա վերև, ննջարանի հատակին ու մահճակալի վրա վարդի թերթիկներ էին թափված, իսկ առաստաղի մոտ պտտվում էին սրտաձև փուչիկներ:
Ես կարծես հեքիաթում լինեի, աչքերիս չէի հավատում,արցունքները հոսում էին աչքերիցս․մի՞թե այսքան ժամա-նակ ես չեմ զգացել նրա ՍԵՐԸ:
Հետևում ոտնաձայներ լսվեցին, ու ես շրջվեցի: Ամուսինս զարմացած հայացքով կանգնել էր ննջասենյակի դռան մոտ։ Ես անմիջապես վազեցի ու գրկեցի նրան:
Մենք իրար քնքուշ ու սիրառատ խոսքեր շշնջացինք, չզգացինք ինչպես եկավ գիշերն ու բացվեց առավոտը:
Մենք արթնացանք դռան թակոցից։ Մեզ հանձնեցին երկու ուղեգիր՝ ներառյալ ինքնաթիռի տոմսերը՝ դեպի Կու-րի-լյան կղզիներ: Ու հիմա մենք շատ երջանիկ ենք: Ես շատ շնորհակալ եմ, որ նա այդ օրն ինձ տուն կանչեց, և այդ ռոմանտիկ երեկոն կազմակերպեց»:
Ես նույնպես կարծեցի,որ այդ ամենը նրա ամուսնու ձեռքի գործն է, սա-կայն պարզվեց, որ ոչ: Ամուսինն էլ իր հերթին մտածում էր, որ այդ ամենը կնոջ ձեռքի գործն է:Եվ մի օր պատա-հական հանդիպեցի նրանց աղջկան, ով էլ պատմեց ողջ ճշմարտությունը․
«Ես գիտեի, որ նրանք սիրում են իրար, բայց չէի հասկանում՝ ինչու լեզու չէին գտնում, և որոշեցի նման բան ա-նել։
Ես և ընկերուհիս չգնացինք մեր ընկերների հետ հանգստանալու, մնացինք տանը, ումից հնարավոր էր, գու-մար պարտք վերցրի և գնեցի մոմերն ու փուչիկները, իսկ ուղեգրի գումարը հենց ծնողներիցս էի վերցրել այլ պատրվակով:
Երբ մոմերը վառեցինք, մայրիկն արդեն տան մոտ էր։ Երբ նա տուն մտավ, մենք հազիվ կարողացանք դուրս գալ իմ ննջարանի պատուհանից:
Սակայն մենք սպա սեցինք, մինչև հայրս վերա դառնա։ Ես մտավախություն ունեի, որ նրանք իրար տեսնելուն պես կսկսեն վիճաբանել, ու Աստված գիտի, թե ինչ կարող էր լինել:
Սակայն երբ տեսա նրանց գրկախառնված, արցունքները հոսեցին աչքերիցս, ուզում էի գոչել՝ խնդրում եմ, էլ մի վիճեք, ուզում եմ ձեզ միշտ այսպիսին տես-նել: Ես սաստիկ տանջվում էի, երբ նրանք վիճում էին, իսկ նրանց բաժանության մտքից ես ինձ ամենադժբախտ մարդն էի զգում աշխարհում»:
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ