Մայրը լքեց երեք երեխաներին՝ թողնելով սկեսրոջ ու ամուսնու մոտ. Ի՞նչ արեցին երեխաները, երբ իմացան իրական պատճառը
Ամալյան և Հարությունը 3 դուստր ունեին: Փոքրիկ դուստրը դեռ մի քանի ամսական էր, երբ Ամալյան լքեց նրանց ու գնաց՝ առանց իր մասին տեղեկություն ասելու:
Կարիք չկա ասելու, թե ինչեր էին խոսում հետաքրքրասեր ու բամբասկոտ հարևանները: Մեծ մասն ասում էր՝ հաստատ սիրեկան է ունեցել, նրա հետ էլ փախել է ու ոչ ոքչ չէր հետաքրքում իրական պատճառը, մեղավոր էր կինը և վերջ:
Մեծ դուստրը՝ Մերին, արդեն 11 տարեկան էր ու ամեն բան հասկանում էր ու շատ ծանր ապրումների մեջ էր այս ամենից, միջնեկ քույրը՝ Լիլիթը 5 տարեկան էր, նա էլ էր բավականաչափ հասկանում ու կրկին նույն ծանր հոգեբանական իրավիճակում էր:
Երեխաներին այդ վիճակից հանելու փոխարեն, տատիկն ու հայրը մոր հասցեին վատ բաներ էին ասում երեխաների մոտ ու համոզում նրանց, որ մայրը վատն էր դրա համար լքել է իրենց, չի սիրել նրանց և այլն:
Նրանց մորական տատն ու պապը Հայաստանում չէին շատ վաղուց ու թվում էր թե, կատարվող դեպքերի մասին տեղյակ էլ չէին: Ինչևէ, այս ամենը շատ կասկածելի էր, քանի որ հարևանները ինչքան էլ, նրանցից չարախոսներն ասում էին սիրեկան ունի, շատերն ասում էին՝ ախր համեստ խելոք աղջիկ էր, ինչի պիտի նման բան աներ:
Դեպքից մեկ ամիս հետո, մայրիկը վերադառնում է, իրավապահների հետ, որպեսզի երեխաներին տանի իր հետ:
Պարզվում է, որ ամուսինը վատ հակումներ ուներ և ալկոհոլ ու նմանատիպ բաներ էր օգտագործում, որի հետևանքով կինը հաճախ էր ծեծի ենթարկվում, այս մասին երեխաներից մեծը տեղյակ էր, սկեսուրը ևս, սակայն դեռ փորձում էին հարսին մեղադրել ու մազապուրծ փախչելը ներկայացնել սիրեկանի հետ փախուստ:
Ամուսնուն ու սկեսրոջը տարան քաղմաս հարցաքննելու, իսկ այդ ընթացքում երեխաները մայրիկի հետ տեղափոխվեցին մոր հայրական տուն:
Ամալյան հոգեբանների հետ հանդիպեց և մասնագետները բավականաչափ աշխատելուց հետո կարողացան Ամլյային և դուստրերին դուրս բերել այդ հոգեբանական ծանր իրավիճակից:
Ամուսինն ազատության մեջ է, շարունակում է իր վատ սովորություններով ապրել, երեխաներին չի տեսակցում, երեխաներն էլ ցանկություն չունեն նրան ու տատին տեսնելու: Իսկ Ամալյան արդեն աշխատում է ու կամաց-կամաց ոտքի է կանգնում ու ապահովում երեխաներին:
Ինչու՞ է դադարեցվել 41 և 67 համարի երթուղայինների շահագործումը
106-ամյա պապիկը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը