Շատ կանայք ու աղջիկներ են ցանկանում նիհարել:
Ուզում ենք ձեզ ուրախացնել՝ ասելով, որ դա հնարավոր է, և շատ ջանքեր պետք չէ գործադրել:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
1 բաժակ հնդկաձավար՝ սա ամբողջ օրվա համար է
ցանկացած թարմ բանջարեղեն՝ բացառությամբ կարտոֆիլը
ջուր
1 բաժակ կեֆիր կամ մածուն
1 հատ կանաչ խնձոր
մի քիչ ձիթայուղ՝ աղցանի համար
Հնդկաձավարով դիետայի հիմնական կանոնները:
Հնդկաձավարը լվանում ենք և ավելացնում 2 բաժակ եռման ջուր: Համեմել հարկավոր չէ:
Խառնում ենք և թողնում առնվազն 3 ժամ: Նաև կարելի է նախապատրաստել սա երեկոյան, և առավոտյան արդեն պատրաստ կլինի:
Պատրաստի հնդկաձավարը բաժանում ենք 4 մասի:
Առավոտյան խմում ենք 1 բաժակ մաքուր ջուր, սպասում կես ժամ: Հնդկաձավարին ավելացնում ենք ցանկացած թարմ բանջարեղեն՝ լոլիկ, վարունգ, նեխուր, կաղամբ և ուտում:
3 ժամ անց կրկին ջուր ենք խմում, սպասում կես ժամ, և վայելում բանջարեղենով հնդկաձավարը:
3 ժամ անց կրկնում ենք նույն պրոցեդուրան:
3 ժամ անց՝ երեկոյան, թույլատրվում է բանջարեղենային աղցան պատրաստել՝ ավելացնելով մի քանի կաթիլ ձիթայուղ: Չմոռանաք 1 բաժակ ջուր խմելու մասին:
3 ժամ անց կրկին ջուր ենք խմում, կես ժամ անց խմում ենք կեֆիրը և ուտում խնձորը: Ահա և ամբողջ օրվա սննդակարգը:
Դիետայի արդյունքներն ապշեցնող են. մարդիկ նիհարում են 10-40 կիլոգրամ, իսկ դրական արդյունքն իրեն երկար ապսել չի տալիս