Ինչnւ են վաs մարդիկ ապրnւմ լավ, իսկ լավ ու բարի մարդիկ շաs խնդիրներ nւնեն․․․Իմաusnւն առակ, nրը պեsք է իմանան բnլnրը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ինչու են վատ մարդիկ ապրում լավ, իսկ լավ ու բարի մարդիկ շատ խնդիրներ ունեն․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը

Մեզանից յուրաքանչյուրն էլ իր կյանքում բախվել է այս աշխարհի անարդարացիության զգացողության հետ: Դուք մարդու առջև բացում եք ձեր հոգին, իսկ նա դավաճանում է ձեզ:

Դուք հոգ եք տա նում ինչ-որ մեկի մասին, իսկ նա նստում է ձեր գլխին:Ինչո՞ւ ոչ ոք չի նկատում ու չի գնահատում բարի գործերը: Մարդիկ պարզա պես փակում են իրենց աչքերը դրանց առջև:

Ինչո՞ւ օգնելու անկեղծ ցանկության համար անգամ կարող են թքել երեսիդ: Ինչո՞վ եք դուք դա վաստակել: Պե՞տք է, որ դուք, այնուամենայնիվ, բարի գործեր անեք: Արժե՞ արդյոք:Այս առակը կարող է պատաս խանել ձեր հարցերին: Իմաս տուն է և ճշմարիտ: Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց իր պատմությունը:

-Ես չգիտեմ` ինչպես ապրել,- ասաց նա,- ողջ իմ կյանքում ես մարդկ անց վերաբե րվել եմ այնպես, ինչպես ցանկացել եմ, որ նրանք ինձ վերաբերվեն: Ես նրանց հետ անկեղծ ու ազնիվ եմ եղել: Ես փորձել եմ օգնել` փոխարենը ոչինչ չսպասելով, բայց ի պատասխան` մարդիկ պարզապես օգտագործել են ինձ ու ծիծաղել թիկունքիս հետևում: Ինձ համար շատ ցավալի է, և ես ահավոր հոգնել եմ:

-Խնդրում եմ, ասեք ինձ` ի՞նչ անել:

Իմաստուն ծերունին համբերատար կերպով լսեց նրան ու ասաց.

-Հանեք ձեր հագուստը ու այդպես մերկ փողոց դուրս եկեք:

-Կներեք, բայց դուք հավանաբար կատակում եք,- բացական չեց կինը,- եթե ես մերկ փողոց դուրս գամ, բոլորը կսկ սեն ծաղրել ինձ:

Իմաստունը հանկարծ կանգնեց, բացեց դուռն ու հայելին դրեց սեղանին:

-Դուք ամաչում եք մերկ դուրս գալ փողոց, բայց չգիտես ինչու,չեք վախենում հոգին մերկացրած քայլել: Ձեր հոգին բաց է, ինչպես այս դուռը: Դուք թույլ եք տալիս, որ բացարձակապես բոլորն այնտ եղով ներս մտնեն: Բայց չէ՞ որ հոգին հայելի է, և հենց այդ պատճառով մենք մեզ կարող ենք տեսնել այլ մարդկանց հոգիներում:

Եվ եթե մարդիկ բարեգործների մեջ տեսնում են իրենց արատների այլանդ ակության արտացոլումը, ապա աշխատում են բամբասել, ստոր ացնել, վատաբանել ու նեղացնել ձեզ: Ոչ բոլորն ունեն խիզախություն՝ ընդունել, որ ինչ-որ մեկն իրենցից լավն է:

-Այդ դեպքում ես ի՞նչ անեմ: Ինչպե՞ս ես դա փոխեմ, եթե ինձնից ոչինչ կախված չէ,- հարցրեց նա:

-Եկեք գնանք ինձ հետ: Ես ուզում եմ ձեզ ինչ-որ բան ցույց տալ… Սա իմ այգին է: Բազում տարի ների ընթացքում այնտեղ ծաղկում են այս ծաղիկները, և ես հոգ եմ տա նում դրանց մասին: Բայց նրանք երբեք չէին ծաղկի նրա համար, ով իրենց չի խնամում,- ասաց իմաստուն ծերունին:

-Եվ դուք էլ սովորել եք բնությունից: Նայեք այս հրաշալի ծաղիկ ներին և արեք այնպես, ինչպես նրանք. Ձեր հոգին միայն լավ մարդկանց համար բացեք:

Խուսափեք նրանցից, ով պոկում է ձեր թերթիկներն ու թաքցնում դրանք արևից: Այդ մոլախոտերը ծաղիկներից լավ են աճում, և դուք դրա հետ ոչինչ չեք կարող անել:Ապա ծերունին եզրափակեց իր խոսքը հետևյալ մտքով.

-Աշխարհում շատ կեղտ ու չար իք կա, բայց նա, ով ուզում է մաքուր մնալ, մնում է… Ազնիվ եղեք ձեր ու ուրիշ ների առջև: Այնուամենայնիվ, հիշեք` չարժե հուլունքները լցնել խոզերի առջև: Դա չի օգնի ոչ ձեզ, ոչ էլ նրանց:

Գնահատել