Հերիfնազ sաsը ընտանիքին միլիnնաsեր դարձրեց. Ահա, թե ինչպեu

LIFE STORIES

Հերիքնազ տատը ընտանիքին միլիոնատեր դարձրեց. Ահա, թե ոնց ինչպես

Հերիքնազ տատը սովորություն ուներ, նա ամեն անգամ թոշակ ստանալուց լոտո էր առնում և փորձում իր բախտը:

Տան անդամները միշտ կատակում էին և ասում, որ անիմաստ գործով է զբաղված, քանզի էդ լոտոները խաբեություն են ու տատիկը զուր հույսեր է փայփայում: Տատիկն էլ ամեն անգամ ասում էր.

-Լավ, բալ, փորձը փորձանք չի: Էդ 400 դրամով ո՛չ հարստանալու եմ,  ո՛չ աղքատանալու, բայց թե բախտս բերի մեծ շահում կունենամ:

Տանը ապրում էին Հերիքնազ տատի տղան, հարսը, 23 ամյա թոռն ու 19 ամյա թոռնուհին: Հերիքնազ տատի թոռը՝ Արեգը ընկերուհի ուներ և պատրաստվում էր նշանվել: Հերիքնազ տատն էլ հույս ուներ լոտոյով կլորիկ գումար շահել և լավ նվերներ անել թոռանն ու իր սիրեցյալին:

Տատը հաճախ էր ասում, որ կարող է չհասցնի թոռան հարսանիքը տեսնել, ուստի ուզում էր գոնե նշանին լավ նվեր անել թոռանը:

Ընտանիքում եկավ մի պահ, երբ ընտանիքի հայրն աշխատանքից դուրս եկավ և երկար ժամանակ աշխատանք չէր գտնում: Տանը ֆինանսական դժվարություններ առաջացան: Անգամ Հերիքնազ տատի 19-ամյա ուսանողուհի թոռը իրեն աշխատանք գտավ, տան հոգսը թեթևացնելու համար:

Ընտանիքի դժվարություններին զուհագետ Հերիքնազ տատը լուռումունջ շարունակում էր ամեն ամիս լոտո ջնջել և հիասթափվել, բայց հույսը չէր կորցնում:

Հերթական անգամ թոշակ ստանալուց հետո Հերիքնազ տատը գնաց լոտո առնելու: Այս անգամ նա մեկի փոխարեն երկուսը գնեց: Առաջին լոտոն անհաջող էր, Հերիքնազ տատն անցավ երկրորդին: Եվ ապշեց լոտոյի պաշտպանիչ շերտը ջնջելուց հետո, նա 2 միլիոն դրամ էր շահել:

Այս անգամ Հերիքնազ տատի բախտը բերեց: Այս ծեր կինն ամբողջ սրտով հավատում էր իր գործին և բարի նպատակով էր ամեն անգամ լոտո գնում:

Շուտով ընտանիքը լուծում է ֆինանսական խնդիրները, Հերիքնազ տատի որդին էլ աշխատանքի է ընդունվում:

Երջանիկ տատը թոռան և՛ նշանդրեքն է տեսում, և՛ հարսանիքը, տալով իր բաժին լավ նվերը:

Rate article