Եղբայրները թշնամացել էին միմյանց հանդեպ կանանց պատճառով․ Ի՞նչ արեց սկեսուրը՝ իրավիճակը փրկելու համար
Գեղամն ու Ալբերտը միշտ հաշտ եղբայրներ են եղել։ Մինչ ամուսնանալը նրանք որոշել էին, որ բոլորով միասին ապրելու են իրենց կառուցած առանձնատանը, որը տարիներ շարունակ իրենց ձեռքով կառուցել էին։

Տարիներն անցան, եղբայրները ամուսնացան, ունեցան երեխաներ ու ի հայտ եկան մեծ ու փոքր բազմաթիվ խնդիրներ։
Ինչքան էլ, որ տունը մեծ էր ու ընդարձակ, սակայն խոհանոցը մեկն էր, իսկ տան բոլոր որոշումները կայացվում էին միաձայն ու բոլորը պետք է ենթարկվեին այդ կարգ ու կանոնին։
Այս ամենը ժամանակի ընթացքում սկսեց դուր չգալ Գեղամի ու Ալբերտի կանանց ու երեխաներին, որոնք ցանանում էին ինքնուրույն տնօրինել իրենց կյանքն ու կենցաղը։
Երեխաները շատ հաճախ վիճում էին միմյանց հետ, անհամաձայնություններ էին ունենում նաև տեգոր կանայք։ Իրավիճակը գնալով սրվում էր ու փոխանցվում ընտանիքի բոլոր անդամներին։
Սկզբում երբայրները փորձում էին չնկատել այս խնդիրները, սակայն գնալով պրոբլեմների կծիկն այնքան մեծացավ, որ իր մեջ ներառեց նաև նրանց։ Եղբայրները սկսեցին լարվել միմյանց դեմ, խոսակցությունները մեկը մյուսի հետևից թշնամանք էին առաջացնում ընտանիքի անդամների մոտ, որը գնալով պայթյունավտանգ էր դառնում։

Այս ամենը շատ լավ գիտակցում էր նաև Գեղամի ու Ալբերտի մայրը և հասկանում էր, որ իրավիճակը փրկելու համար պետք է շտապ քայլեր ձեռնարկել։ Մի օր նա կանչեց իր տղաներին ու հարսներին, նստեցրեց բոլորին մեկ սեղանի շուրջ և ասաց․
«Ես արդեն բավականին մեծ տարիք ունեմ ու հանգստանալ եմ ուզում։ Իսկ մեր ընատանիքը շատ բազմամարդ է ու աղմկոտ։ Ես ուզում եմ իմ առանձին անկյունն ունենալ ու շատ եմ ուզում, որ դուք էլ ստեղծեք ձերը։
Ոստի որոշել եմ, որ այս մեծ առանձնատունը մենք վաճառենք, գումարը կիսենք երեք մասի և գնենք երեք փոքր բնակարան ծայրամասում։ Մեկում կապրեմ ես՝ երբ ցանկանաք կարող եք ինձ հյուր գալ, մյուսում՝ Գեղամն իր ընտանիքով, երրորդում էլ՝ Ալբերտը»։
Այս որոշումը, կարծես թե բոլորի սրտով էր, տղաները համաձայնեցին ու անցան գործի։ Երեք ամիս անց առանձնատունը վաճառվեց ու նրանք գնեցին իրենց բնակարանները։ Առանձին ապրելուց հետո հարաբերությունները քիչ-քիչ սկսեցին
կարգավորվել ու ջերմանալ։ Բոլորն ունեին իրենց առանձին անկյունը և ապրում էին այնպես, ինչպես ցանկանում էին։
Տղաների մայրն էլ տեսնում ու հասկանում էր, որ իր կայացրած որոշումը ճիշտ էր ու հենց դա փրկեց եղբայրներին ու նրանց ընտանիքներին թշնամանալուց։
Չէ՞, որ ինչքան էլ լավը լինեն բոլոր կողմերը և ընտանիքի բոլոր անդամները, յուրաքանչյուր հասուն մարդ ինքն է ցանկանում տնօրինել իր կյանքն ու կենցաղը, գծել իր վաղվա օրն ու ապագան։







