Հարuանիfի ժամանակ ամենաnւրախ մարդը զnfանչն էր nւ երբ փեuան հարցրեց, թե ինչnւ է այդfան nւրախ․․․Զnfանչի պաsաuխանը nւղղակի ապշեցրեց նրան

Հարսանիքի ժամանակ ամենաուրախ մարդը զոքանչն էր ու երբ փեսան հարցրեց,թե ինչու է այդքան ուրախ․․․Զոքանչի պատասխանը ուղղակի ապշեցրեց նրան։

Մարիան չորս դուստր ուներ: Ամուսինը երազում էր տղա ունենալ, բայց այդպես էլ նրա երազանքը չիրականացավ: Երբ առաջնեկով հղի էր, ամուսինը սրտատրոփ սպասում էր, որ որդի կունենա, բայց դստերն ընդունեց սիրով:

Երկրորդ հղիության ժամանակ երբեմն ակնարկում էր, որ շատ է ուզում, որ տղա ծնվի, բայց կրկին աղջիկ ծնվեց: Երրորդ հղիության ժամանակ արդեն ծիծաղում էր: Չորրորդ հղիության ժամանակ միայն ձեռքը թափ տվեց ու ասաց.

-Ինչ լինում է լինի, ճակատագրից չես փախչի: Աստված տա, գոնե մեկ լավ փեսա ունենանք:

Առաջին դստերն ամուսնացնելիս նրանք շատ լարված էին, բայց պարզվեց, որ դստեր ընտրյալը շավ մարդ է: Մարիան նրան ընդունեց ու սիրեց սեփական որդու պես: Երկրորդ դստեր ամուսինը նույնպես հիանալի անձնավորություն դուրս եկավ:

Երրորդ դստեր բախտն էլ բերեց: Չորրորդ դստեր հարսանիքի ժամանակ Մարիան պարում էր և փեսային ասում.

-Որդիս, բարի գալուստ մեր մեծ ընտանիք: Մարիան ու ամուսինը գրեթե մենակ չեն մնում, դուստրերն իրենց ամուսինների հետ հաճախ են այցելում ծնողներին, օգնում են ով ինչով կարող է: Աշնանային մի երեկո, երբ մեծ ընտանիքը հավաքվել էր ընթրիքի, Մարիան դարձավ ամուսնուն.

-Հիշո՞ւմ ես սիրելիս, երբ ծնվում էին մեր դուստրերը, դու տխրում էիր, որ տղա չեն: Դու նրանց համար եղել ես աշխարհի ամենալավ հայրը, սիրել ես նրանց հայրական մեծ սիրով: Բայց գիտեմ, որ հոգուդ խորքում փայփայում ես որդի ունենալու անկատար փափագը:

Բայց նայիր, այսօր մենք ունենք չորս դուստր և չորս որդի, մեր փեսաները, մեզ որդու պես են վերաբերվում: Այսօր շատ ծնողներ, ովքեր տղաներ ունեն, միայնակ են, անօգնական, ոմանք նույնիսկ ծերանոցում են: Որդիները տարիներով չեն այցելում ծնողներին, իսկ մենք երբեք ուշադրության պակաս չունենք:

Շնորհակալ եմ ձեզանից, սիրելիներս: