Մենք իդեալակն ընտանիք էինք,մայրիկս և հայրիկս շատ էին սիրում իրար,բայց,երբ ես 6 տարեկան էի, հայրս վթարից մահացավ:Մեր տանն ամեն բան փոխվեց:
Մայրս շատ էր հոգնում,շատ էր աշխատում ինձ պահելու համար:Որոշ ժամանակ անց նա ծանոթացավ Վանյա անունով մի տղամարդու հետ: Մայրս իսկապես իսրում էր նրան:
Այդ տղամարդը սկսեց մեզ հետ ապրել: Ես նրան հայրիկ էի ասում,քանի որ նա ինձ իսկապես դուր էր գալիս:Մայրս իսկապես երջանիկ էր նրա կողքին,սակայն ամեն ինչ փոխվեց,երբ Վանյան սկսեց խմել:
Օղու պատճառով մեր տանը միշտ կռիվներ էին:Մայրս վերցնում էր նրա ձեռքից շշերը,սակայն Վանյան ծեծում էր նրան դրա համար:
Մի անգամ ես նույնպես փորձեցի վերցնել նրա ձեռքից օղու շիշը և արդյունքում հայտնվեցի գետնին պառկած.գիտակցությունս կորցրել էի գլխիս հարվածից:Մայրս գրկել էր ինձ և ասում էր.
-Իմ արեգակ,ամեն բան լավ կլինի,պետք է մի փոքր սպասել:
Առավոտյան,երբ արթնացա,մայրիկս արդեն նախաճաշ էր պատրաստում, սեղանի մոտ նստած էր Վանյան:Ես լվացվեցի,նախաճաշեցի և իջա բակ՝ խաղալու:
Երբ վերադարձա,մայրիկն արդեն տանը չէր:
-Իսկ որտե՞ղ է մայրիկը,-հարցրի ես,-ու՞ր է գնացել
-Մայրիկիդ հիվանդանոց են տարել,իսկ դու անցիր բաժակները լվա,մայրդ չհասցրեց ավարտել:
Ես շատ վախեցա և վազեցի հարևանուհու մոտ:Ես շատ էի անհանգստանում մայրիկիս համար,մեր հարևանուհին խոստացավ հաջորդ օրը տանել ինձ մայրիկիս մոտ:
Ես ամբողջ գիշեր չկարողացա քնել:Վանյան նույնպես ամբողջ գիշեր հյուրասենյակում նստած մնաց,ես վախենում էի շարժվել:
Առավոտյան ես թաքուն դուրս եկա տնից և վազեցի հարևանուհու մոտ: Մենք գնացինք մայրիկին տեսակցության:Հիվանդանոցում մեզ դիմավորեց գլխավոր բժիշկը:
-Ցավում եմ,սակայն կնոջ վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին:Վիրահատության ժամանակ նրա սիրտը չդիմացավ:
Ես չէի ուզում հավատալ բժշկի խոսքերին,սկսեցի վազել միջանցքով, հոգիս լցվել էր,խոսել չէի կարողանում:Բացում էի հերթով բոլոր դռները,որպեսզի մայրիկիս գտնեմ:
Ես կանչում էի նրան,սակայն մայրիկս չկար:
Հարևանուհի Մաշա տատիկը գրկեց ինձ և սկսեց հանգստացնել:Ինձ այդ պահին միայն մայրս էր պետք,ուրիշ ոչ ոք:
Երբ տուն վերադարձանք,Վանյան քնած էր:Ես լուռ մտա իմ սենյակ:
Առավոտյան ես վեր թռա Վանյայի գոռոցներից:Նա մտավ իմ սենյակ և բղավեց.
-Դուրս կորի՛ր,մայրդ այլևս չկա,սա իմ տունն է:Չեմ ուզում տեսնել քեզ:
Ես մի քանի շոր վերցրի և դուրս եկա տնից:Ես անդադր լացում էի,չգիտեի ուր գնալ:Հարևանուհի Մաշա տատիկը իր տուն տարավ ինձ և փորձեց հանգստացնել:
-Մի լացիր,նա անպայման կպատժվի իր արարքների համար:
Մաշա տատիկը բողոք գրեց Վանյայի վրա ոստիկանությունում, և նրան ձերբակալեցին:Նա վերցրեց իմ խնամակալությունը,տունը օրենքով ինձ վերադարձրին,սակայն ես Մաշա տատիկի հետ էի ապրում:
Մեր տունը մենք վարձով տվեցինք:Այս գումարները նա պահում էր,որպեսզի ինձ տա չափահաս դառնալուցս հետո:
Այժմ ես ամուսնացած եմ,որդի ունեմ Մաշա տատիկը մեզ հետ է ապրում: Նա ինձ համար հարազատ մոր պես է:Ես նրան մինչև կայնքիս վերջ շնորհակալ կլինեմ:Չեմ էլ ուզում պատկերացնել,թե ինչ կլիներ ինձ հետ,եթե նա չլիներ իմ կյանքում:
Նյութը հրապարակման պատրաստեց