Ես 20 sարեկան եմ, իuկ բիձիկ մարդս՝ 40. Հարuանիfից հեsո մի hաs խայsառակ պրոբլեմի առաջ եմ կանգնել․ Էս գիշերվա հազարին ինչ անեմ, մի խnրhnւրդ sվեf

LIFE STORIES

Ամուսնուս հետ ծանոթացել եմ աշխատավայրում: Նա զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը, իսկ ես այնտեղ էի տեղավորվել՝ որպես հասարակ վաճառքի գծով մենեջեր աշխատելու:

Վլադի հետ հանդիպում էինք ժողով-ների ժամանակ: Բայց ինչպես ֆիլմերում են ցույց տալիս, մեր միջև ոչ մի կայծ չէր անցնում:

Կոլեգաներիս հետ զրույցից իմացել էի, որ նա 40 տարեկան է, ամուսնալուծված է: Եվ առհասարակ, ամուսնա-նալու նպատակներ չունեի, ինձ համար առաջնային էր ավելի լավ պաշտոն ունենալն ու զարգանալը, իսկ դրա համար ջանք չէի խնայում:

Ընտանիքում երեք երեխա ենք, և մայրս մեզ շատ դժվարությամբ միայնակ է մեծաց-րել:

Ամեն ինչ փոխվեց ամանորյա խնջույքից հետո: Այդ օրը մենք տանգո պարեցինք, հաջորդ օրվանից սկսեցինք հանդիպել: Կես տարի անց ես Վլադի կինը դարձա:

Կոլեգաներիս արձագանքը բավականին սպասելի էր: Նրանցից շատերը համարում են, որ պաշտոնիս բարձրացումը՝ փոխտնօրենի հետ ամուսնանալու արդյունքն է, սակայն ոչ մեկին չի հետաքրքրում,

որ մինչ այդ գրեթե մի տարի նվիրված աշխատում էի, փորձում վաճառքներ իրականացնել, ամեն օր մի քանի հաճախորդների հետ էի հանդիպում՝ քաղաքի տարբեր ծայրերում, որ կարո-ղանամ պատշաճ ներկայացնել ընկերությունը և գործարքներ հաստատել:

Ամեն կողմից ստանում եմ բացասական խոսքեր. ոչ ոք չի հավատում, որ մեզ միացնում են անկեղծ զգացմուք-ները: Ցավալի է, որ տեսակետս չի կիսում նույնիսկ հարազատ մայրս:

Մի օր հանդիպել էի ընկերուհիներիս հետ, և երբ լսեցի նրանց կարծիքը, սարսափեցի: Նրանք ասում էին, իբր 40 տարեկան տարեց մարդուց կարելի է մեծ գումարներ շորթել, հիմա պիտի որքան հնարավոր է շատ միջոցներ կուտակեմ, նոր բաժանվեմ:

Դադարեցի նրանց հետ շփվել:

Երբ ներս եմ մտնում գրասենյակ, տեսնում եմ, որ բոլորը լռում են, բայց դա ոչինչ է՝ հարազատ մարդկանց վերա-բերմունքի հետ համեմատած: Մի՞թե հիմա ամեն ինչ գումարով է չափվում:

Rate article