Հղի էի, երբ կիunւրս ինձ ու ամnւսնnւս վռնդեց sանից. Ինձ այլ sարբերակ չէր մնում, fան գնալ ԱՅՍ fայլին

Ապագա սկեսուրս ուներ երկու որդի: Փոքրն իմ ամուսինն էր ու առաջինն էլ ամուսնացել էր: Բոլորս ապրում էինք մի փոքրիկ տան մեջ: Ամեն ինչ լավ էր ու համերաշխ, մինչ ամուսնացավ նաև տեգրս ՝ ամուսնուս մեծ եղբայրը:

Այդ օրվանից սկսվեց իմ կյանքի մղձավանջը: Ես պետք է առավոտից երեկո տուն մաքրեի , ճաշ պատրաստեի, լվանայի բոլորի հագուստները , իսկ մյուս հարսը ՝ հարուստի աղջիկ էր , սկեսուրս էր այդպես ասում , նա պետք է իր կյանքը վայելեր:

Ես զգում էի , թե նա ինչպես է տարբերություն դնում իր երկու զավակների միջև:

Մինչ իմ ամուսինն աշխատում էր օր ու գիշեր , որպեսզի պահեր այդ մեծ ընտանիքը , սկեսուրս ամեն ինչ անում էր ավագ որդու համար , նույնիսկ հագուստն էր նա գնում:

Այդպես, մի քանի ամիս ապրելուց հետո ես իմացա , որ հղի եմ : Ու սկսվեց էլ ավելի դաժան օրեր: Շատ ծանր հղիություն և այդքան ծանր կենցաղ : Ոչ ոք չէր օգնում:

Շատ անգամներ եմ մտածել հեռանալու մասին ,սակայն սիրում էի ամուսնուս ,մի փոքր էլ տարիքս էր փոքր նման ռիսկային քայլի գնալու համար:

Արդեն 5ամսական էր հղիությունս, ձմեռ էր , շատ ցուրտ: Եվ մի առավոտ սկեսուրս հայտարարեց , որ մենք՝ ես և ամուսինս պետք է հեռանանք այդ տանից :

Մի կողմից ուրախ էի , մյուս կողմից չգիտեմ էլ ինչ էի զգում . ախր որտեղ էինք ապրելու , ոնց էի պահելու երեխայիս ու էլի շատ ու շատ հարցեր…

Մեզ ուղարկեցին մի փոքրիկ հին տնակ, որտեղ չկար ոչինչ , նույնիսկ ջուր: Ես ստիպված էի այդպես փորիկով գնալ հարևանի բակից ջուր բերելու: Հետո իմացա , որ սկեսուրիս սիրելի հարսն էլ է հղի եղել , և նա որոշել է, որ ինքը պիտի ապրի իր հարուստ հարսի հետ:

Շատ դաժան օրեր ապրեցինք և անցկացրեցիք ամուսնուս և երեխայիս հետ: Ես սկսեցի աշխատել , կամաց-կամաց սկեցինք այդ տնակը տան վերածել:

Եվ ի վերջո մեզ հաջողվեց: Իսկ սկեսուրս ամեն անգամ մեզ հյուր գալիս բողոքում էր իր հարուստ հարսից , որ նա ոչինչ չի անում , չի օգնում, նույնիսկ երեխաներին է ինքը պահում: Ես ամեն անգամ խնդրում էի ոչինչ չպատմել, չասել նրա մասին:

Անցան տարիներ, սկեսուրս արդեն մեծ կին , ով էլ չէր կարողանում ոչինչ անել՝ ճաշ եփել, տուն մաքրել .. Նա էլ ոչ ոք մեկին չէր հետաքրքրում: Նա խնամքի կարիք ուներ , բայց նրա կողքին չկար մեկը , որ խնամեր՝ ոչ որդին էր անում , ոչ էլ հարսը:

Եվ նորից զանգ ինձ…. ես, ամուսնուս հետ գնում էինք ամեն օր , խնամում նրան , կերակրում … մինչև , որ նա այլևս չդիմացավ և մահացավ…

Ես իհարկե այդ ամենն անում էի միայն ամուսնուս համար , չէ որ նա էլ ամուսնուս մայրն էր .. բայց ես երբեք չկարողացա ներել նրան՝ որդիների մեջ այդքան տարբերություն դնելու ու չսիրելու համար :

Մի՛ արեք այդպես , սիրեք ձեր երեխաներին հավասար և վստահ եղեք , որ այդ սերը կվերադառնա: