Երիsաuարդը պապիկին հարցրեց, թե որsեղից ծերnւկին այդ թանկարժեf մեfենան․ Ահա թե ինչ պաsաuխանեց պապիկը

Երիտասարդը պապիկին  հարցրեց, թե որտեղից ծերուկին այդ թանկարժեք մեքենան․ Ի՞նչ ասաց պապիկը

Գարիկ պապիկը ապրում էր իր թոշակով, սակայն միշտ չէ, որ նման կերպ էր եղել։

Նա նախկին պաշտոնյա էր եղել, ինչպես նաև հետագայում զբաղվել էր անձնական բիզնեսով, որն այժմ նվիրել էր թոռնիկին։ Այժմ նա ու իր կինը ոչինչի կարիք չւոնեին, ապրում էին իրենց բնականոն ու հանգիստ կյանքով, բավական ապահովված էին։

Հերթական անգամ գարիկ պապիկը վարսահարդարի մոտ էր․ մազերը պետք է կտրեր։ Երբ դուրս եկավ, փողոցում երկու տղա անցան նրա կողքով ու ուշադիր սկսեցին զննել նրան՝ կարծես առաջին անգամ էին մարդ տեսնում։ Տղաներից մեկը, ով կլիներ մոտ 17 տարեկան, մյուսին ասաց․

-Որտեղի՞ց ծերուկին այս մեքենան։

Տղաները միասին ժպտացին՝ կարծես նախանձով լի։ Իսկ Գարիկ պապիկը չկարողացավ անտարբեր անցնել, և տղաների հետևից կանչեց նրանց՝ խնդրելով մոտենալ։

-Տղաներ, ես լսեցի, որ իմ մասին ինչ-որ նկատառում արեցիք,- ասաց նա,- և ուզում եմ ձեզ ասել, թե որտեղից ինձ այս մեքենան։ Երբք դուք դեռ չէիք ծնվել, ես ղեկավարում էի մի բաժանմունք, որը անչափ պատասխանատու գործով էր զբաղվում։

Եթե ինչ-որ մեկը վրիպեր, ինձ պատասխանատվության էին կանչելու։ Ես չէի տեսնում երեխաներիս, չէի խաղում նրանց հետ ու գալիս էի տուն, երբ նրանք քնած էին։ Բայց կարողանում էի ապահովել նրանց ամեն բանով։ Այժմ էլ ապահովել եմ ինձ այս

մեքենայով ու փորձում եմ 75 տարեկանում մի փոքր վայելել կյանքը, չէ՞ որև նախկինում, երբ աշխատում էի, անգամ հանգստի չէի մեկնում։ Ահա, թե որտեղից այս «ծերուկին» այդ մեքենան, և մաղթում եմ, որ դուք էլ հասնեք իմ տարիքին ու նման արտահայտություն լսեք ձեզանից երիտասարդներից։