Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին:
Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները, լոբբիստական կազմակերպությունները,
Սփյուռքում գործող առաջնորդարանները, որոշ դեպքերում նաև՝ գաղթականների ծառայության գրասենյակները:
Ներկայացնում ենք զեկույցի արդյունքները՝
Աբխազիա-48.000, Ալբանիա-470, ԱՄՆ-1.540.000, Արաբական Միացյալ Էմիրություններ-5.000, Արգենտինա-130.000, Ավստրիա-3.000, Ավստրալիա-85.000, Բելառուս-40.000,
Բելգիա-12.000, Բոլիվիա-50, Բրազիլիա-49.000, Բուլղարիա-9.000, Գերմանիա-49.000, Դանիա-2.800,
Եգիպտոս-5.000, Թուրքմենստան-33.000, Թուրքիա-75.000, Իսրայել-7.000, Իրաք-10.000, Իրան-245.000, Իսպանիա-9.000, Իտալիա-5.000, Լատվիա-4.000, Լեհաստան-50.000, Լիբանան-135.000, Լիտվա-2.500, Կանադա-59.000, Քաթար-1,900, Կիպրոս-5.000,
Կոլումբիա-500, Հունգարիա-35.000, Հնդկաստան-1,000, Հունաստան-30.000, Ղազախստան-28.000,
Մալթա-450, Մեքսիկա-800, Մեծ Բրիտանիա-13.000, Նորվեգիա-2.800, Հոլանդիա-8.000, Շվեյցարիա-9.000, Շվեդիա-10.000, Չինաստան-400, Չեխիա-17.000,
Չիլի-800, Ռուսաստան-1.990.000, Ռումինիա-2.000, Սիրիա՝ մինչև պատերազմը-120.000, Վենեսուելա-3.000,
Վրաստան-250.000, (միայն Ջավախքում՝ 110.000), Տաջիկիստան-6.000, Ուզբեկստան-70.000, Ուկրաինա-100.000, Ուրուգվայ-20.000, Քուվեյթ-12.000, Ֆրանսիա-700.000։
Ընդհանուր առմամբ, ըստ կայքի, աշխարհում ապրում է 10.310.770 հայ, որոնցից 8.140.500-ը ապրում է Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս:
Հայկական ամենախոշոր համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում,
Իրանում, Սիրիայում, Լիբանանում և Արգենտինայում:
Time to Analyze հարթակը առանձին ներկայացրել է նաև հայկական նշանավոր կենտրոնների հայ բնակչության թվերը:
Լոս Անջելես (Կալիֆորնիա)-990.000, Մոսկվա (Ռուսաստան)-430.000, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր-930.000, Ռոստովի մարզ (Ռուսաստան)-210.000, Բեյրութ (Լիբանան)-110.000, Փարիզ (Ֆրանսիա)-98.000, Մարսել (Ֆրանսիա)-96.000,
Գլենդել (Կալիֆորնիա)-88.000, Բույենոս Այրես (Արգենտինա)-83.000, Բոստոն (Մասաչուսեթս)-77.000, Թեհրան (Իրան)-73.000, Լիոն (Ֆրանսիա)-69.000, Հալեպ (Սիրիա՝ մինչև պատերազմը)-52.000։







