Շուշի шնկմшն բшցшռիկ մшնրամшսներ է ներկшյшցնում քшղաքшպետը

NOUVELLES

Շուշի шնկմшն բшցшռիկ մшնրամшսներ է ներկшյшցնում քшղաքшպետը

«Հազար տարի էլ անցնի Շուշիի անկումը մնալու անհայտ: Ինչպես որ հարյուր տարի անց, այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպես ընկավ Կարսի ամրոցը իրականում: Շուշիի հարցը մնալու է երկար տարիների քննարկման առարկա` ընկավ, թե չպաշտպանեցինք, չգիտեմ, բազում հարցեր կան Շուշիի հետ կապված, որ ես էլ չեմ գտնում պատասխաններ»,-«Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով Շուշիի անկմանը ասել է 44-օրյա ատերազմի օրերին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերոնշյալի շուրջ «Իրավունքը» մեկնաբանություն խնդրեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանից, ով առաջին օրվանից մինչեւ վերջին օրը կանգնած է եղել իր քաղաքի կողքին: Պարոն Սարգսյանը անդրադառնալով Շուշիի անկմանը փաստեց.

– Շուշին գրավեցին, որովհետեւ բերդաքաղաքի դռները բացվեցին թշնամու առաջ: Չկար կազմակերված պաշտանություն, մեծ մասը նահանջել են հենց Քարին տակից, այ եթե այդ հատվածից պաշտպանեին, Քարին տակում դրանց ջարդը տրվեր` թշնամին Շուշիի չէր հասնի: Հա մինչեւ հոկտեմբերի հինգը լեռնաշղթայի վրայից հրետանի, մինամյոտը աշխատում էր, լավ ջարդ էր կազմակերպվում, բայց ամսի հինգից հետո էդ մինամյոտը չգիտես ինչու հեռացրեցին մերոնք: Այ, եթե մինամյոտը տեղում լիներ, հնարավոր կլիներ, թշնամուն խեղդել, այսպես ասած, բնում: Բայց…

-Ստացվում է, որ հենց Քարին տակից բերդաքաղաքի դռները բացվեցին թշնամու առաջ:

-Ոչ միայն, նաեւ Էլեկտրոցանցի կողքը` Իսայի աղբյուրի մոտից, որտեղ տղաները, այդ թվում լուսահոգի եղբայրս էր ութ ժամ կռիվ է տվել ասկյարների հետ: Ինձ ասում էր, ախպեր, մի հատ գրանտամյոտ լինի սրանց կվերացնենք, ասեցի` դե կապ տուր ասա, ասեց` տալիս եմ, բայց չեն կրակում: Եթե այդտեղ գոնե մի հատ սնարյադ խփեին` կցրվեին: Ստացվում է, որ այո, բացել են Շուշիի դարպասները, նախ ճանապարհին են տիրացել, հետո 90 կիլոմետր քայլելով հասել Շուշիի թիկունք: Եթե կանոնավոր բանակ լիներ, նորմալ զորք լիներ էսօր էսօրը չէինք լինի: Ճիշտ է ՊԲ-ի բանակը, կարելի է ասել, ջարդված էր, բայց կարելի էր չէ համալրել: Մի ամսվա ծառայողներին բերում կանգնեցնում էին առաջնագիծ, ով անգամ զենքի հետ աշխատել չգիտեր:

Նորից եմ ասում. եթե Շուշիի պաշտպանությունը ճիշտ կազմակերպվեր, իհարկե, այն հնարավոր չէր հանձնել։ 1992 թվականին 1700 հոգի թուրք հարձակվել էին Քարին Տակի վրա, բայց մի թիզ անգամ առաջ չէին եկել։

-Փաստորեն կանոնավոր զորք չի՞ եղել:

-Չի եղել, մենակ պահեստազոր ու ՄՈԲ էր, էն էլ ամսի հինգից հետո տրամադրված էին, որ դուրս գային, որովհետեւ մեկի ընկերն էր զոհվել, մյուսը չէր հավատում առաջխաղաց,անը, մյուսը պարզապես փախնում էր: Ոչ մեկը կռվելու տրամադրված չէր, պարզ էր, որ այդ ամենը բերելու էր սրան: Եթե կանոնավոր բանակ լիներ վստահ եմ այլ կերպ կլիներ:

Noter l'article