Սեյրшն Օհшնյшնը հшյտшրшրпւթյուն տшրшծեց

NOUVELLES

Սեյրшն Օհшնյшնը հшյտшրшրпւթյուն տшրшծեց

Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության միջավայրն ավելի փխրուն է դարձել, և արտաքին ու ներքին սպառնալիքները ՀՀ սահմաններից ներս են գտնվում ու դոփում են մեր դռները։ «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նկատելով, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից անցել է մեկ տարի, սակայն մեր պետության, գերատեսչությունների կողմից լիարժեք գնահատական չի տրվել այդ իրավիճակին։

«Բազմաթիվ թերություններ կան, որոնք վերաբերում են պետական ու ռազմական կառավարման ոլորտներին։ Մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական զարգացումների և գերտերությունների ուշադրության և շահերի կիզակետում, ավելացել է միայն մեկ բան, որ տարածաշրջանային դերակատարները, հատկապես Թուրքիան և թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն ներխուժել է Հարավային Կովկաս և փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի ու Արցախի վրա»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Վերջինս նկատեց՝ մի քանի ուղղություններով այս մեկ տարվա ընթացքում լուրջ աշխատանքներ պետք է կատարվեին։ Բացի այն, որ անվտանգության վիճակն այսօր փխրուն է, ՀՀ իշխանություններն ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի ներսի խնդիրներին, քան սահմանային իրավիճակին

Noter l'article