Ալիևը հшնդես է եկել նпր պшհшնջпվ. Ինչ է սպшսվում

NOUVELLES

Ալիևը հшնդես է եկել նпր պшհшնջпվ. Ինչ է սպшսվում

Ադրբեջանը ցանկանում է, որ իր սահմաններին հարգանքով վերաբերվեն։ Այս մասին նշել է Ադրբեջանի նախագահն իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում։

«Ղարաբաղի ազատագրումից հետո մենք ունեցանք մեր իրական սահմանը Հայաստանի հետ։ Մենք մոտեցանք մեր սահմանին։ Հայաստանի որոշ քաղաքների միջև ճանապարհն անցնում է Ադրբեջանի տարածքով: Մենք տեսանք, որ այս ճանապարհն օգտագործվում էր նաև ապրանքների դեպի Ղարաբաղ` մեր տարածք ապօրինի տեղափոխման համար։ Սա անընդունելի է: Պահանջում ենք հարգել մեր սահմանները: Մենք անօրինական չենք հատել որևէ այլ երկրի սահմաններ: Այսպիսով, մեր ուղերձը շատ պարզ էր. բավական է: Բարեկամաբար, առանց հրապարակայնության, մենք հասկացրինք, որ դա պետք է դադարեցվի:

Մենք վերահսկում ենք այս ճանապարհները և ասում ենք, որ «իմաստ չկա մեր ճանապարհով ապօրինի ապրանք տանել»: Ցավոք, այս նախազգուշացմանը պատշաճ պատասխան չտրվեց: Հետո ստիպված եղա երկրորդ քայլն անել․ պատրաստեցինք դիվանագիտական

քայլ, հրավիրեցինք դեսպանին և հրապարակեցինք, որ այն պետք է դադարեցնել, բայց իրականում դա ավելի վատացրեց իրավիճակը. Իրանից Ղարաբաղ մեկնող բեռնատարների թիվն ավելացել է»–, նշել է Ալիևը։

Noter l'article