Ադրբեջшնшկшն կпղմն шպшտեղեկшտվпւթյпւն է տшրшծում. Մшնրшմшսներ

NOUVELLES

Ադրբեջшնшկшն կпղմն шպшտեղեկшտվпւթյпւն է տшրшծում. Մшնրшմшսներ

Արցախի պաշտպանության բանակի ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական ավտոշարասյան վրա։ ՊԲ մամուլի ծառայությունից` ադրբեջանական կողմի տարածած լուրերն ապատեղեկատվություն են որակում։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված լուրը, համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, ապատեղեկատվություն է։ Այն նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից տեղեկացվում են, որ ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:

 

Noter l'article