Ես կայացրել եմ այդ որոշումը. Ալեն Սիմոնյանի սենսացիոն հայտարարությունը

ART ET NATURE

Ես կայացրել եմ այդ որոշունը. Ալեն Սիմոնյանի սենսացիոն հայտարարությունը։

«Դա եղել է իմ որոշումը, Անկախության 30-ամյակին նվիրված ամբողջ պետական համակարգի բոլոր աշխատակիցները ստանալու են այդ վճարը»,- ԱԺ Նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին ու, առհասարակ, պետական համակարգում ծառայողներին պարգևավճարներ տալու որոշմանը։

«Ես որոշում եմ կայացրել, որ Ազգային ժողովի աշխատակազմը, ինչպես նաև պատգամավորները նույնպես պիտի ստանան Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի հետ կապված վճարումները»։

ԱԺ նախագահը անդրադարձել է նաև ընդդիմության արձագանքին։ Նա  հայտնել է, որ գումարներ կան, որ ընդդիմությունը բյուջե ավելի շուտ պետք է վերադարձներ։

«Եվ ես տեսել եմ, որ մեր ընդդիմադիր ընկերները նախ մի պահ հայտարարեցին, որ իրենք բյուջե են վերադարձնելու, հետո հայտարարեցին, որ իրենք ինչ-որ ծախսեր են անելու։ Ես կարող եմ ասել՝ իրենք որ իրենց մեջ փնտրեն, շատ տարբեր գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերադարձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին։ Իսկ եթե ինչ-որ բան էին ուզում անել, ես վստահ եմ, իրենց մեջ կկարողանան գտնել շատ գումարներ, օրինակ՝ ինչ-որ սահմանամերձ գյուղում դպրոց վերանորոգելու համար։ Եվ սակարկել հերթական անգամ այդ որոշումը, տեղին չեմ համարում»։

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ ինքը քննադատություններից չի վախենում, համարում է, որ ճիշտ որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ պատգամավորներն աշխատավարձի 75 տոկոսի չափով պարգևատրում են ստացել։

Noter l'article