Ռեգինш Պրшզյանը երկшր դшդարից հետп գրшռում է шրել

ART ET NATURE

Ռեգինա Պրազյանը գրառում է արել.

Սուզվում ես համացանցային հայրենասերների մեկնաբանությունների մեջ ու զարմանալիորեն ապշում։ Իրենք պաշտում են հայրենիքը ավելի առավել քան որևէ մեկը, բայց սեփական երկրի ապագային վերաբերվող ցանկացած նյութից, կամ մեկնաբանությունից խրտնում են այնպես, ինչպես որ թշնամական երկրի գանգուր կենդանիները։ Երկրի ներսում իրականացվող ցանկացած դրական տեղաշարժի, կամ

առաջընթացի վերաբերվում են հեգնանքով և ծիծաղով՝ ողողելով համացանցը իրենց անլուրջ էմոցիաներով։ Անկախության 30 ամյակը տոնելուն իբրև դեմ որոշ իբրև բանական էակներ անեծքների տեղատարափ են ուղղում աջ և ձախ, բայց նույն ավատարով և նույն անուն ազգանունով գրանցված անձը, որի ավատարին սովորաբար ընդդիմադիր որևէ կուսակցության գովազդն է լինում, կամ այդ կուսակցության առաջնորդի դիմանկարը, որը որ հանրության մեծամասնության մոտ

սրտխառնոց է առաջացնում և երբեմն փսխում, չգիտես թե ինչ սկզբունքով գովաբանում են կոմունիստական կուսակցության կողմից փակցված խայտառակ պաստառները։ Այսինքն դեմ են անկախության օր հիշելուն, հպարտանալուն, հավուր պատշաճի տոնելուն, բայց դեմ չեն անկախությունը կորցնելուն։ Չէ, դե այդ մասին չեն բարձրաձայնում, բայց իրենց կողմից արված ամեն մի քայլ և արտահայտած ամեն մի խոսք պատռում է իրենց կեղծ հայրենասիրության դիմակը։ Պատեհ-անպատեհ մեր զոհված հերոսների անուններն են շահարկում և հիշատակից խոսում նրանք, ովքեր տարին 12 ամիս ռեստորաններում չալաղաջ են ծամում զուռնա-դհոլի ընկերակցությամբ , ովքեր հայերեն բառերով, բայց թուրքական մուղամախառը կլկլոցների ներքո հորքուրի տղու հարսանիք, մորքուրի 50 ամյակ, քեռու հարսի ներարգանդային

պարույրի տեղադրումն են նշում, նրանք ում պատճառով Երևանի սրճարանները գերծանրաբեռնված են, իսկ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից լսվում է իրենց պատկանող ռեստորաններից արձակվող ճիչն ու խնդությունը ։ Իրենք գունավոր հագուստով դմփ ու ցմփով առիթների են մասնակցում և մեր նահատակների կենացը խմելով են միայն հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարած համարում։ Իրենք հասկանում են, որ այլոց զավակները զոհվել են հանուն բոլորիս ապագայի, բայց իրենք թքած ունեն բոլորի ապագայի վրա և խառնակչությամբ, մարդկանց իրար դեմ լարելով, ժողովրդին պետության և պետականության դեմ լարելով, զարտուղի ճանապարհներով փորձում են շտապ հասնել իրենց երազած ապագային(ոսկեզօծ, իրենց հանցագործությունները քողարկող « տանիքների » առկայությամբ): Նշածս անձիք

երկրի ներքաղաքական կյանքը բարդացնելով ձգտում են իրենց ստամոքսների պատերն ու իրենց գրպանները հաստացնելուն, բայց վստահաբար կարող եմ ասել, որ բնավ մտահոգ չեն այսօր երկրի առաջ ծառացած խնդիրներով։ Այդ խնդիրները իրենց խիստ անհրաժեշտ են մատի փաթաթան սարքելու և մեղադրական ճառերով հանդես գալու համար։ Թե չէ ամեն մի պորտաբույծ գիտեք պատահակա՞ն է մյուսին հանդիպում նույն ժամին ու նույն վայրում և այն էլ հանրությանը կեղծիք մատուցող լրատվականներին պատկանող տեսախցիկների առաջ։
Քառօրյա պատերազմի տարելիցի

հրավառության կազմակերպիչներին գոնե հուշեք, որ լռեն, ամեն մի դետալ իրենց վերաբերվող ժողովուրդը դեռ հիշում է և իրենց անառակությունները և դրա հետևանքները ժողովուրդը իր կաշվի վրա է զգացել և զգում։ Իրենց ոչ բարոյական ներկայացումների հավեսը մենակ իրենք ունեն ու թող գնան Բադեն-Բադեններում իրենց դեղին լողազգեստները հագնեն ու էն հրաժարված պարգևավճարների հազարապատիկը կրկին թողնեն Շվարցվալդում։ Թե չէ հուզմունքից խեղդվում եմ, որ տեսնում եմ առանձին գումարի դիմաց ոնց են հրաժարվում իրենց համար գռոշներ թվացող այդ գումարից։
Վերջում հավելեմ, որ երբ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե, այդ ժամանակ խորհրդարանի բարձր ամբիոնից հանրաքվեի արդյունքները Բաբկեն Արարքցյանի, իսկ Հայաստանի ԳԽ-ի որոշումը Արամ Մանուկյանի կողմից

հրապարակելուց հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի օրհնությամբ Հանրապետության հրապարակում համաժողովրդական ինքնաբուխ տոն էր կազմակերպվել, որին հայ ժողովուրդը սպասել էր շատ երկար։ ԵՒ այժմ այդ զգացողություններին ու հպարտությանը ոչ ծանոթ մարդիք երբեք էլ չեն հասկանա, թե դա ինչ է մեր ազգի համար, թե ինչ է իրենից ներկայացնում անկախությունը և թե ինչու է այն օդ ու ջրի պես խիստ անհրաժեշտ մեզ։
Իմ պաշտելի Սևակի տողերն էլ ձեզ, զուտ խորը դատելու համար!!!

Իմ ժողովրդին

Զարմանքով եմ ես միշտ նայում քո անցյալին,
Քո անցյալին և՛ տանջալից, և՛ պանծալի:

Ինչպե՞ս ես դու կտրել այդքան երկար ճամփա,
Երբ նա՝ խճոտ, ու երկինքդ է եղել ամպած:

Ինչպե՞ս ես դու, մեղվի նման, անգամ թույնից
Նեկտար քաղել, մեղր քամել դառնությունից՝

Պանդխտության քո կսկիծը դարձրել<<Կռունկ>>
Եվ <<Հորովել>> դարձրել վերքդ, ցավդ խորունկ:

Երբ հեղեղներն անց են կացել հոխորտալով,
Ինչպե՞ս ես դու քո աղբյուրի մի բահ ջրով
Միշտ շեն պահել ջրաղացը ձորի խորքում,
Նոր կյանք տվել ծեծված արտին, ջարդված այգուն:

Հազար անգամ դու ընկնելով՝ ինչպե՞ս ելար,
Ո՞նց ապրեցիր՝ հազար անգամ երբ դու մեռար:

Noter l'article