Նոր մանրամասներ Վարդանասարի ուղղությամբ սպանված հայ պահեստազորայինի դեպքից

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Կապանի բնակավայրերից Վարդանասարի կողմերում այս գիշեր միջադեպ է գրանցվել հայ զինվորականների մասնակցությամբ։ Մասնավորապես, ՊՆ հաղորդագրությամբ նշվում է, որ 22.00-ի դրությամբ մարտական կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978 թվականին ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը։

ArmDaily.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Գիշերը հայ զինվորականները իրենց մոտեցող ծառայակցին թուրքի տեղ են ընդունել։ Միջադեպի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր, վիրավորի վիճակի վերաբերյալ որևէ տեղեկություն պարզել չկարողացանք։ «Վարդանասարի ուղղությամբ է եղել դեպքը։ Ձախ շարունակում ես

ճանապարհը դեպի Վարդազ, աջ շարունակում ես դեպի տոչկան։ Էդ տոչկան ոնց որ երեք ճանապարհ է, մեկը գնում է Վարթազ, մեկը գնում է դեպի հակառակ ուղղությամբ, մյուսն իջնում է դեպի Ներքին Հանդ, Նռնաձոր տանող ճանապարհ, էդ ուղղությամբ է եղել դեպքը։

Դժբախտ պատահար է եղել։ Եկողը մեր տղերքից է եղել, մերոնք մտածել են, որ թուրք է գալիս՝ վախից կրակ են բացել՝ մեկը մահացել է, մյուսը վիրավոր է, բայց վիրավորին գիշերը չորսին են հիվանդանոց հասցրել»,-ասաց մեր աղբյուրը։

Այն, որ գիշերը պատահածը դժբախտ պատահար է՝ հաստատեց նաև Կապան համայնքի մեր աղբյուրը, սակայն, նշեց նաև, որ չի կարող միանշանակ պնդել։

Փորձեցինք կապ հաստատել ՊՆ մամուլի բաժին՝ վիրավորի վիճակը պարզելու համար, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։

Հայկա Ալոյան

Оцените статью
error: Content is protected !!