Մի քանի օր գազ չի լինի․ Հայտնի է հասցեներ

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Նիգավան, Չքնաղ, Վարդենիս, Երնջատափ, Ափնա, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Շողակն, Ծաղկաշեն գյուղերի գազասպառողների, հարակից ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Նոր Կյանք գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի և Ներքին Գետաշեն համայնքի «Դեմեր» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քաղսի և Սոլակ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ, Գորայք գյուղերի գազասպառողների և «Ս.Կ. ԿԱԶ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Տարոնիկ, Առատաշեն, Խորոնք, Ակնալիճ, Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ և ֆերիկ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:

Оцените статью
error: Content is protected !!