Հրամայական է իրականացնել պահեստազորի հավաքներ. Դավիթ Սանասարյան

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Դավիթ Սանասաևյանը գրառում է արել.

Դավիթ

Ադրբեջանի կողմից շուրջ երեք ամիս շարունակվող սահմանային լարվածությունը, հակառակորդի զինված ուժերի առաջխաղացումը Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք հատվածներում և այդ գործողությունների վերաբերյալ ՀԱՊԿ, ՌԴ և միջազգային հանրության կողմից ոչ միանշանակ ու կրավորական դիրքորոշումը հերթական անգամ ստեղծեց նպաստավոր

պայմաններ Ադրբեջանի համար ոչ միայն հանդես գալու հակահայկական և զավթողական հայտարարություններով, այլև սրել իրավիճակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Երասխ բնակավայրի հարակից սահմանային հատվածներում՝ լարվածության պահպանմամբ հայկական կողմից զիջումներ ստանալու և Արցախի հիմնախնդրի կարգավորումն օրակարգից դուրս մղելու նպատակով:

Ստեղծված իրավիճակում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության դիրքորոշումը հետևյալն է.

▪️ՀՀ անվտանգության նկատմամբ սպառնալիքները որևէ հիմնավորմամբ չեն կարող լինել ներքաղաքական շահարկումների և պառակտիչ գործողությունների առիթ, փոխարենն անհրաժեշտ է ձևավորել կենսունակ համահայկական օրակարգ՝ Ադրբեջանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի ազդեցությունը չեզոքացնելու և ՀՀ անվտանգությունն ու հասարակության դիմադրողականությունը բարձրացնելու համար.

▪️ ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման և պետական սահմանի անխախտելիության ապահովման համար հրամայական է իրականացնել պահեստազորի հավաքներ՝ ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժությւնների պարբերաբար անցկացմամբ.

▪️ ՀՀ իշխանությունները պետք է օր առաջ դիմեն ՄԱԿ անվտանգության խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և սահմանային խնդիրների կարգավորման նպատակով:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Оцените статью
error: Content is protected !!