Րոպեներ առաջ Գեղարքունիքի մարզպետը հայտարարություն տարածեց

ԲԼՈԳ

Ռուս զինվորականներն արդեն Գեղարքունիքի մարզում են, առաջիկայում կտեղակայվեն սահմանի երկայնքով։

Այս մասին այսօր լրագրողներին ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Հենց այս պահին այնտեղ աշխատանքներ են իրականացվում, արդեն ներկայացուցիչներ կան։

Եվ երկար չէ, մոտ ժամանակներս այդ պրոցեսը կսկսվի, օրերի հարց է։ Համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի զինվորականների մի մասը արդեն մարզում են։ Եվ որոշակի փուլից հետո արդեն նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով: Հայ և ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, և որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»,- ասել է մարզպետը։

Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն ժամանակով են ռուս սահմանապահները տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանին՝ Սանոսյանն ասել է՝ այնքան ժամանակ, մինչև այդ հատվածում ճշգրտումները կարվեն, և հայ սահմանապահ զորքերն արդեն կկանգնեն այդ հատվածում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սոթքից մինչև Խոզնավար հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվելու են ռուս սահմանապահներ։

Оцените статью
error: Content is protected !!