Գյուղում ապրող պարզ ու անկեղծ, մաքուր մարդուն անկիրթ եք համարել ու ասել՝ թող միայն կով կթի․ Բոլորին ժեխ եք անվանել և ուզու՞մ էիք, որ… Նանե Արզումանյան

ԼՈՒՐԵՐ

Գյուղում ապրող պարզ ու անկեղծ, մաքուր մարդուն անկիրթ եք համարել ու ասել՝ թող միայն կով կթի։ Բոլորին ժեխ եք անվանել և ուզու՞մ էիք, որ… Նանե Արզումանյանը «նախկինների» մասին

Նանե Արզումանյանը գրում է.

Շարունակ վիր ավորել եք.

գյուղում ապրող պարզ ու անկեղծ, մաքուր մարդուն անկիրթ եք համարել ու ասել՝ թող միայն կով կթի։ Բոլորին ժեխ եք անվանել և ուզու՞մ էիք գալ իշխանության։ Հիմա, երբ ձեր շեշտած հողատու Փաշինյանն է եկել, գնալու՞ եք նրանից ձեր մանդատները ստանաք չէ՞…

Ամեն օր նույն գյուղում ապրողի ստեղծածը կերել եք ու ձեզնից զատել՝ շեշտելով, որ թող չմասնակցի ընտրությանը։ Տեսա՞ք, որ ձեր ատելությունը որոշիչ եղավ։ Մի րոպեում դարձել էիք սյունեցի, սակայն երբեք ոչ Խնածախի, ոչ Արավուսի, ոչ Շուրնուխում ապրող մարդկանց ճակատագիրը ձեզ չի հուզել և գոնե մեկ անգամ չեք եղել այդ գյուղերում…

Հեռվից հետևելով՝ միշտ հեշտ է հայրենասեր լինել։ Իմ ընտանիքը երբեք առաջվանը չի լինելու, բայց շարունակելու է մեր ամենաթանկի գործը, նրան 23 տարի շարունակ չի հուզել, թե ով կգա աթոռին, որ պաշտպանի մեզ թուրքից, լուռ առաջնագիծն է հսկել իր քաջերի հետ։ Դրա համար էլ ընտանիքս Եղբորս զ ոհվելուց հետո ծառայելու է մեր հայրենիքին՝ շարունակելով մեր հրամանատարի գործը.

քույրս գնացել ու հասել է նշածս գյուղերը, որ սահմանը հսկող գյուղացին որևէ բանի կարիք չզգա… Երբեք չեմ կարող ինձ թույլ տալ ասելու, որ զուր էր իր արածը, քանզի գիտեմ, թե հայրենիքը որ տեղում էր իր համար։

Գիտեմ, որ ոչ մի Քոչարյան կամ Փաշինյան չէին կարող նրան կանգնեցնել իր պայ քարի ճանապարհին և իր ազգի խաղաղությունը հսկելուն.
սիրում էր իր հողը, իր հայրենին իր 3 զավակներից առավել…

Ողջախոհություն բոլորիդ….

Հ. Գ.

Թող այլևս ոչ ոք չունենա նման ցավ, թող Աստված զորացնի մեզ, թող ոչ մի քույր երբեք չզգա այս ցավը, ու թող ցավը երբեք չդառնա անիծող բերան…

Оцените статью
error: Content is protected !!