Փլուզումն ու տարաձայնությունները սկսվել են․ Ինչ է կատարվում

ԼՈՒՐԵՐ

«Հայաստան» դաշինքի քոչարյանական թևը ամենայն հավանականությամբ կհրաժարվի մանդատներից. Աղբյուր

«Հայաստան» դաշինքի քոչարյանական թևը ամենայն հավանականությամբ կհրաժարվի մանդատներից: Նման որոշում կայացվել է դաշինքի երեկ երեկոյան կայացած նիստում:

Ինչպես InfoPort.am-ին հաղորդեցին դաշինքում իր աղբյուրները, երկար քննարկումներից հետո իրավիճակային հետևյալ մարտավարություն է ընտրվել. մանդատներ կվերցնեն միայն ՀՅ

«Դաշնակցության» և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քվոտայով անցած պատգամավորները, իսկ քոչարյանական թևի ներկայացուցիչները կհրաժարվեն մանդատներից, նախընտրելով արտախորհրդարանական պայքարի մարտավարությունը:

Որոշում է կայացվել նաև, որ քոչարյանական թևը կակտիվացնի աշխատանքը իր ընտրազանգվածի հետ, նրանց հետ պարբերական հանդիպումներ կազմակերպելով, հետագայում անհրաժեշտ ժամանակ նրանց «փողոց դուրս բերելու» նպատակով:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը արտահերթ ընտրություններին ստացել է 22,1% ձայն: Դաշինքը սակայն պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, համաձայն չլինելով ընտրությունների արդյունքների հետ: Միևնույն ժամանակ դաշինքը պատրաստվում է վերցնել իր ստացած մանդատները և աշխատել խորհրդարանում:

Оцените статью
error: Content is protected !!