Այս պահին պրոֆեսոր Արմեն Չարչյանին սրտային տագնապով տեղափոխում են բժշկական կենտրոն

ԼՈՒՐԵՐ

Պրոֆեսոր Չարչյանին սրտային տագնապով տեղափոխում են բժշկական կենտրոն

168. am– ի տեղեկություններով` պրոֆեսոր Արմեն Չարչյանին այս պահին տեղափոխում են հիվանդանոց։

Քիչ առաջ դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Արմեն Չարչյանին մեկ ամսով կալանավորելու որոշումը։

Հավանաբար հենց նյարդային գերլարվածությունից էլ, հատկապես որ երեկ էլ կալանքի հարցի քննությունը բավականին երկար ու ծանր էր ընթացել, պրոֆեսորի մոտ սրտի տագնապ է սկսվել

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի և շուրջ մեկ ամիս առաջ էր ստենտավորվել։

Հիշեդցնենք նաև, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանը ժամեր առաջ հրապարակեց կայացրած որոշումը։ Ըստ այդմ՝ Չարչյանը կկանալավորվի։

Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ Փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։

Ձայնագրության մեջ, ըստ Փաստերի ստուգման հարթակի, Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինիությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։

Չարչյանը, սակայն դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, օրեր անց դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն բավարարել էր և նորից դատական գործընթաց սկսվել։ Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի (նտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ այն համարում են քաղաքական հետապնդում: Նրան մեղսագրվող հոդվածով նախատեսվում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։

Оцените статью
error: Content is protected !!