Հայտնի է, որ Բայդենն ու Էրդողանը խոսել են, վիճել են և այդպես էլ ոչ մի

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

Պարոն Սասունյան, ավարտվեց բայդեն-Էրդողան հանդիպումը և Բայդենը արդյունքներից բավական գոհ էր: Նա նշել է, որ թեև խոստացել էր Հայոց ցեղասպանության հարցը քննարկել, բայց դա օրակարգում չի եղել: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը:

Իմ առաջին արձագանքն այն է, որ Էրդողանը մեծ-մեծ խոսում է, սկսած ապրիլի 24-ից բողոքում է Ամերիկայից, Բայդենից, որ ճանաչել է Ցեղասպանությունը, որ չպետք է այդպիսի բան աներ, չպետք է այդ հարցով զբաղվի: Էրդողանը տասնյակ անգամ, հատկապես վերջին օրերին խիզախորեն ասում էր, որ երբ հանդիպեմ Բայդենին, պետք է ասեմ, որ իր արածը սխալ է, չպետք է այդպիսի բան աներ, պետք է հետ կանգնի այդ ճանաչումից: Վերջերս հանդիպել էր ամերիկացի գործարարների և նրացն էլ էր նույն բանը ասել: Ամբողջ աշխարհը, նաև թուրքերը սպասում էին, որ Էրդողանը այդ հարցը պետք է բարձրացնի: Բայդենն անշուշտ տեղյակ էր և պատրաստվել էր, որ Էրդողանի պատասխանը պետք է տա, եթե այդ հարցը բարձրացվեր: Բայց անակնկալ կերպով Էրդողանը նույնիսկ այդ հարցը չի բարձրացրել: Սա շարունակությունն է իր պոռոտախոսության: Բոլորս հիշում ենք, որ ապրիլի 24-ից առաջ, երբ խոսակցություն կար, որ Բայդենը կարող է ճանաչել հայոց ցեղասպանությունը, Էրդողանը հայտարարում էր, որ եթե Բայդենը ճանաչի, դա շատ մեծ սխալ կլինի և Թուրքիան և ինքը պատրաստ են ամեն տեսակի շատ կոշտ քայլերի: Էրդողանն ասում էր, որ Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազան կփակենք, Ամերիկայի հետ մեր հարաբերությունները շատ վատ կլինեն:

Բայց ինչպես տեսանք, ապրիլի 24-ին Բայդենը իր խոստումը հարգեց, Ցեղասպանությունը ճանաչեց: Նույնիսկ դրանից մեկ օր առաջ զանգեց Էրդողանին և իմաց տվեց, որ ինքը ճանաչելու է Ցեղասպանությունը: Էրդողանը ոչ մի բան չկարողացավ ասել Բայդենին մեկ օր առաջ, իսկ ավելի հետաքրքիրն այն է, որ ճանաչելուց հետո այն բոլոր սպառնալիքները, որ հնչեցնում էր Էրդողանը, ոչ մի բան չարեց, ոչ մի քայլի չդիմեց, ոչ մի ռազմաբազա չփակեց: Ըստ էության, կուլ տվեց ու հիմա էլ, երբ օրերով խոսում էր, թե Բայդենի հետ Ցեղասպանության մասին պետք է խոսի, նորից մկան նման լռեց, և ոչ մի բան չասաց: Սա այդպիսի հեշտ հարց չէ, որ անտեսվեր: Էրդողանի կողմից այսքան աղմուկ բարձրացնելուց հետո, երբ ասաց, որ այդ հարցը օրակարգում չի եղել, թուրք ժողովուրդն, իսկապես, կհիասթափվի Էրդողանից, որ ո՞նց կարելի է այսքան մեծ-մեծ խոսել, հետո ոչ մի բառ չասել Բայդենին: Այսինքն թուրք ժողովուրդը կորցնելու է վստահությունն Էրդողանի նկատմամբ: Այսօր Թուրքիայի տնտեսությունը շատ վատ է, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շատ վատ են, Ֆրանսիայի հետ հարաբերությունները շատ վատ են, ու հիմա էլ Էրդողանը ստախոս երեխայի պես է իրեն պահում:

Փաստորեն Էրդողանը հիասթափեցրել է թուրք ժողովրդին:

Այո, իր ժողովրդին հիասթափեցրել է, նաև ամերիկացիների մոտ էր շատ ասել, թե բարձրացնելու է այդ հարցը, Բայդենն էլ պատրաստվել էր, որ ինքը կպատասխանի Էրդողանի հարցերին, բայց երբ որ ընդհանրապես այդ հարցը չբարձրացրեց, դա Էրդողանին դարձնում է ծիծաղի առարկա որպես անլուրջ մի երկրի ղեկավար:

Իսկ ընդհանուր առմամբ, այդ հանդիպումն ինչպե՞ս եք գնահատում: Հաշվի առնելով, որ Բայդենը դրական է գնահատում հանդիպումը, կարո՞ղ ենք ասել, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական դինամիկա կա:

Տակավին շատ բան չեն բացահայտել այդ հանդիպման մասին: Այն, ինչ-որ հայտարարում են հանդիպումից հետո, դա շատ պրոտոկոլային, քաղաքավարական խոսքեր են, որովհետև Բայդենը թունդ հակառակ է Էրդողանին և անցյալում ասել էր, որ Էրդողանն իրավունք չունի Թուրքիայի նախագահ լինել, պետք է հեռանա և մի նորմալ մարդ ղեկավարի երկիրը: Էրդողանն էլ դա գիտի, հետևաբար նրանց հարաբերությունները շատ վատ են ոչ միայն Հայկական հարցի պատճառով, էլի շատ հարցեր կան: Օրինակ, ռուսական հրթիռներ գնելու հարցը կա, Սիրիայի քրդերի հարցը կա, Միջերկրականում Հունաստանի հետ պայքարը կա, Կիպրոսի հարցը կա, Լիբիայի հարցը կա, որտեղ Էրդողանը տեռորիստներ է ուղարկել: էլ չեմ խոսում Արցախի պատերազմում թուրքական բանակի մասնակցության և Սիրիայից տեռորիստներ բերելու մասին: Էրդողանն էլ գիտի, ո դրանք լուրջ հարցեր են: Թուրք պաշտոնյաներն անընդհատ ասում են, որ այնքան էլ կարևոր չեն այդ հարցերը, դրանք լուծելի են, բայց չեն լուծվում, և այս հանդիպմանն էլ չեն լուծվել: Եթե լուծված լինեին, Էրդողանը մինչև երկինք իր ձայնը կբարձրացներ ու կհոխորտար այդ մասին: Հայտնի է, որ նրանք խոսել են, վիճել են և այդպես էլ ոչ մի լուծման չեն հանգել:

Բայց երբ ժողովը վերջանա, որպես քաղաքական մարդիկ, իրենք ուզում են, որ լավագույն ձևով ներկայացնեն եղելությունը: Չեն ասելու ժողովրդին, որ մենք իրար հետ մեկ ժամ վիճեցինք, ասելու են՝ մենք փորձում ենք մեր հարցերը հարթել, լուծել, ոչ մի հարց չկա, որ անլուծելի լինի մեր միջև: Որովհետև Բայդենը մի կողմից չի ուզում, որ Թուրքիան ավելի հեռանա ՆԱՏՕ-ից, ավելի ռուսամետ դառնա, որ արդեն դարձել է: Էրդողանն էլ գիտի, թե Բայդենը որքան է ատում իրեն, փորձում է ամեն ձևով սիրաշահել Ամերիկային ու Բայդենին, որ էլ ավելի չվատանան հարաբերությունները: Երկուսն էլ շահագրգռություն ունեն, որ լավագույն ձևով դրսևորեն իրենց հանդիպման լուրը, ավելի չվատացնեն իրավիճակը՝ ասելով, որ մենք խնդիրներ ունեցանք, վիճեցինք, ոչ մի հարցում չկարողացանք համաձայնության գալ: Դա է պատճառը, որ երկու կողմից էլ ասում են՝ հանդիպեցինք, փորձում ենք լուծել մեր հարցերը, քաղաքավարական խոսքեր են ասում:

Оцените статью
error: Content is protected !!