Նույնականացնող սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել թոռնիկի հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց,

որ իր ընտրությունը կատարել է դեռևս 33 տարի առաջ. «Այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել,

ես քվեարկել եմ հանուն անվտանգ,

ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի, հանուն հզոր հայկական բանակի,

հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության պաշտպանության»,- ասել է նա:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 29/45 ընտրատեղամասում մասնակցել է քվեարկությանը։

Ինչպես նախկինում՝ այս անգամ եւս նույնականացնող սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը։ Այդուհանդերձ, տեխնիկական խնդիրը լուծելուց հետո ՀՀ երրորդ նախագահը քվեարկեց։

Քվեարկությունից հետո նա պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին։

«Այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել։ Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, հզոր հայկական բանակի, մեր սահմանների անձեռնմխելիության, մեր հասարակության հաշտեցման»,- ասաց նա։

Оцените статью
error: Content is protected !!