Ասում էին էս ինչ հայ ես 5 տեղից վիրավոր ես չես մեռել հա․․․ Նարեկ Սիրունյանին դիմավորեցին Քաղսիում․ Տեսանյութ

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Կոտայքի մարզի Քաղսի համայնքի բնակիչները հավաքվել էին գյուղի կենտրոնում՝ դիմավորելու ադրբեջանական գերությունից վերադարձած Նարեկ Սիրունյանին։

Զինվորին ամիսների բացակայությունից հետո դիմավորեցին մատաղով, ծափողջյուններով, մեծ ուրախությամբ ու ծաղիկներով։

«Եկել եմ, երկար ճամփա եմ անցել, ինչ ասես տեսել եմ՝ զnh եմ տեսել, ախպեր ու ընկեր կnրցրել, բոլորին հետ պետք է բերենք, որ գան հասնեն իրենց ծնողներին»,- ասաց Նարեկը՝ յոթ ամիս չտեսած հարազատներին ողջունելուց հետո։

Բնակիչներն ասացին՝ ամիսներ շարունակ սպասում էին հերոսի վերադարձին ու հիմա Սիրունյանների բնակարանը նորից լուսավորվեց։

«Ասում էին՝ էս ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վի րшվոր ես, չեմ մե ռել հա՞: Հայ եմ ես, սաղիu մեջ հայի шրյnւն է: Մենք չկnտրվող ազգ ենք ժողովուրդ, ինչքան զnh ենք ունեցել, Աստված բոլորի հոգին լուսավորի»,- ասաց Նարեկ Սիրունյանը։

Հավաքվածները նշում էին զինվորի վերադարձը սեղանի շուրջ . «Թող մատաղն ընդունելի լինի: Աչքներսդ լույս, տունը լույսով լցվել է: Նարեկ ջան, էդ քո ասած հողերը բոլորը հետ ենք վերցնելու»,-ասաց գյուղացիներից մեկը»,- ասաց Սիրունյանների հարևանը։

Оцените статью
error: Content is protected !!