ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում վցավակցություն է հայտնել լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի մահվան կապակցությամբ:
«Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին: Հրամանատարի անունը ոսկե տառերով է
գրվել ռազմարվեստի պատմության էջերում: Նրա կյանքն ու նվիրումը հայրենիքին դեռ օրինակելի է լինելու բազմաթիվ սերունդների
համար: Հանգչի՛ր խաղաղությամբ, հերոս»,-գրել է Միրզոյանը: