Հայտնի է Կոմանդոսի մահվան պատճառը

ԼՈՒՐԵՐ

«Արկադի Տեր-Թադևոսյանի շաքարն էր բարձրացել, կոմայի մեջ էր ընկել: Այդքան բան գիտեմ»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Կոմանդոսի ընկեր գնդապետ Մուրադյանը, պարզաբանելով, թե ինչից է մահացել

լեգենդար հրամանատարը: «Ինքը շաքար ուներ, բայց չէր սրսկվում: Բուժվում էր՝ դիետա պահելով: Շաքարը կտրուկ բարձրացել է: Մի երկու-երեք օր առաջ կոմայի մեջ է ընկել, բայց

երեկ գիտակցության էր եկել, լավ էր»,- հայտնեց Մուրադյանը, նշելով, որ երեկ երեկոյան նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Հիշեցնենք, որ այսօր «Էրեբունի»

 

բժշկական կենտրոնում կյանքի 82-րդ տարում իր մահականացուն կնքեց լեգենդար հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը’ նույն ինքը’ Կոմանդոսը:

Оцените статью
error: Content is protected !!