Մուսուլմանների համար սրբազան ամսից՝ Ռամադանից հետո Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես՝ Շուշի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝
վկայակոչելով թուրքական «Սաբահ»-ը, այս մասին նա հայտարարել է մարտի 31-ին Թյուրքական խորհրդում:
Էրդողանը հավելել է, թե կարևոր է շարունակել լինել Ադրբեջանի կողքին: