Երևանը պետք է ընդմիշտ ընտելանա… Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը

ԼՈՒՐԵՐ

«Հայկական կողմը պետք է ընդմիշտ ընտելանա ադրբեջանցի զինծառայողներին, ովքեր ծառայում են երկու երկրների պետական ​​սահմանին»,- այս մասին հայտարարել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից` ի պատասխան այն տեղեկության, որ  Խնածախ գյուղում հայկական զինված ուժերի դիրքերը շրջապատված են Ադրբեջանի բանակի զինծառայողներով, և որ հայերը ցանկացած պահի կարող են կորցնել իրենց դիրքերը:

Ադբեջանի Պն-ն նշել է, որ այդ տեղեկությունն անհիմն է: «Սա չափազանցված և աղավաղված լուր է», — ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի «ԶՈւ-ն որևէ սպառնալիք չի ներկայացնում»:

«Մենք խորհուրդ ենք տալիս, որ Հայաստանում այսպիսի տեղեկատվություն տարածող շրջանակները չստեղծեն անհիմն խուճապ, չմոլորեցնեն հայ հասարակությանը և ընդմիշտ ընտելանան ադրբեջանցի զինծառայողներին, որոնք ծառայում են երկու երկրների պետական ​​սահմանին », — հայատարել են նախարարությունից:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր. «Գորիսից ոչ հեռու, Խնածախ գյուղի մոտ փոքր հայկական դիրք է մնացել, որը հսկում են զինվորականները, իսկ նրանց օգնում են տեղի բնակիչներ, նախկին ազատամարտիկներ, կամավորներ՝ լավ հասկանալով դիրքի կենսական նշանակությունն այս տեղանքի համար։ Այս դիրքը բոլոր կողմերից շրջափակված է ադրբեջանական զորքով։ Ուժերի հարաբերակցությունը, եթե թվեր չբացահայտենք, այնպիսին է, որ թշնամին շեշտակի առավելություն ունի մեր տղաների համեմատ։

«Փաստացի սա մեր սահմանն է, մենք այն պահում ենք, բայց իրենք երբ ուզենան, մեզ կգրավեն։ Մենք «կոլցոյի» մեջ ենք։ Նայում ենք չորս կողմ՝ մի 100 մետր հեռու ադրբեջանցին է կանգնած, իրանց դրոշն է խփած»,- ասում է Խնածախը պահող զինծառայողներից մեկը։ Նա վստահեցնում է, որ ե՛ւ ինքը, ե՛ւ ընկերները գեթ մեկ րոպեով զինվորական հանդերձանքը չեն հանում։

«Մենք, կարելի է ասել, շրջափակման մեջ ենք։ Որ ֆորմեն հանենք, կարող են հարձակվել, գերի վերցնել ու ասել՝ ահաբեկիչներ են»,- ասում է մեր զրուցակիցը»:

Оцените статью
error: Content is protected !!