ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ուշագրավ անդրադարձը․ Ինչի մասին է խոսքը

ԲԼՈԳ

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դիտեք նաև՝

Խոսուն 2

Հիմա շատ հետաքրքիր ժամանակահատված ենք ապրում, երբ խոսքն այլև կորցնում է և, մեծ հաշվով, կորցրել է իր արժեքը: Ցավոք, իրոք, ցավոք: Լրագրությունը, ինֆորմացիան, լուրը սկսել են իրենց տեղը զիջել ստի մինի ներկայացումներին:

Սկզբունքները հայտնի են վաղուց. որպեսզի սուտը վերածվի ճշմարտություն՝ այն պետք է լինի մատչելի, կարճ, էմոցիոնալ և հաճախակի: Ցանակալի է հնարավորինս ցնցող լինի, որ հնարավորինս շատ տարածվի:

Ու հիմա այս տրամաբանությունը բերել է նրան, որ մեծ տարածում են գտել այսպես կոչված՝ ուռոդների շոուները, երբ «լիլիպուտ» «ուռոդները» գումարի դիմաց կամ ակնկալիքով, փոխարինում են իրական ինֆորմացիան:

Այսպես օրինակ՝ մեծ լրատվամիջոցի ուղիղ եթերն այսօր համացանցում դիտում էին 1.100 մարդ, իսկ նույն պահին մեկ մուտանտի մեկնաբանությունը նույն օրվա լրահոսի վերաբերյալ դիտում էին 8 անգամ ավելի մարդ: Ու հաճախ դիտողները չեն էլ հավատում բովանդակությանը, դիտում են այն որպես շոու, որպես մի դերասանի ներկայացում:

Ու որքան լկտի, սկանդալային ու տգեղ լինի այդ շոուն, այդքան լավ, որքան ցածր նա իջնի, որքան ստոր, որքան պրիմիտիվ լինի, այնքան հետաքրքիր, այնքան շատ դիտում:

Արդեն ջնջվել են խոսքի բոլոր սահմանները, գրեթե ամեն բան ասում են, ու ասում է ով ուզում է, ու ասելու են այնքան, որքան նվագի երաժշտությունը, որ ամեն բան վերածեն էն կրկեսի, որից իրենք դուրս են մնացել:

Չնայած գիտեմ, որ ինչպես կրկեսը մի օր գնաց՝ մոռանալով այս ծաղրածուներին փողոցում, նրանք էլ կվերանան իրենց տերերի ետևից, որովհետև ես ու շատ-շատերը հիշում ենք, գիտենք, որ սկզբում էր խոսքը և այդ խոսքն էր …

Շարունակելի…

Оцените статью
error: Content is protected !!