Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի մոտ ՈւԱԶ-ը վրաերթի ենթարկում կնոջն ու երկու երեխաներին

ԲԼՈԳ

Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի մոտ ՈւԱԶ-ը վրաերթի ենթարկում կնոջն ու երկու երեխաներին

Փետրվարի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 64-ամյա Մանվել Ն.-ն իր վարած ՈՒԱԶ 390945 մակնիշի 752 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում՝ Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և վրաերթի ենթարկել Մեծ Մասրիկ գյուղի բնակիչներ, 11-ամյա Գայանե Գ.-ին, 11-ամյա Աիդա Ղ.-ին, 35-ամյա Քրիստինա Ս.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՈՒԱԶ-ի վարորդ Մանվել Ն.-ն, հետիոտներ, Աիդա Ղ.-ն և Քրիստինա Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ մյուս վրաերթի ենթարկված՝ Գայանե Գ.-ն՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Оцените статью
error: Content is protected !!