ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, սա թող բոլորն իմանան»․ Իշխան Սաղաթելյան

ԼՈՒՐԵՐ

Ոստիկանները քիչ առաջ փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին, որը կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ միացել էր բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին: Սակայն նրան հաջողվեց հասնել ՀՅԴ գրասենյակ.

«Թուրքի լամուկներն ու բոլորը պատասխա՛ն են տալու: Էս խուժանություն ա: Խոստանում եմ՝ Նիկոլին օրուարև չեմ տալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը, ով ոստիկանության գործողությունների հետևանքով մարմնական վնասվածքներ էր ստացել:

Այնուհետև նա կոչ արեց քաղաքացիներին այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքվել Արամ Մանուկյանի արձանի մոտ:

Оцените статью
error: Content is protected !!